Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում այս պահին ընթանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի արտահերթ նիստը: Օրակարգում մեկ հարց է՝ քննարկվում է հայկական ֆուտբոլում տիրող ընդհանուր իրավիճակը: Սակայն, մեզ հասած տեղեկություններով, հնարավոր է, որ գործկոմի նիստում քննարկվի նաև ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին անվստահություն հայտնելու հարցը:
Գործկոմի նիստը, մեր ունեցած տեղեկություններով, ընթանում է թեժ: Մի պահ ընդմիջում է հայտարարվել, որի ընթացքում Ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է Red Eagles ֆան շարժման անդամների հետ:
Red Eagles-ի համահիմնադիր Դենիս Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իրենք բարձրացրել են ՀՖՖ-ի նախագահի և գործադիր կոմիտեի հեռանալու հարցը:
Ըստ Դենիս Սարգսյանի՝ Արթուր Վանեցյանը համաձայն է Red Eagles-ի առաջարկած տարբերակին, եթե գործադիր կոմիտեն հեռանա իր հետ միասին՝ ամբողջ կազմով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ