Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզպետը բողոքարկել է ՀՀ վարչական դատարանի վճիռը՝ Աբովյանի վարչական տարածքում գտնվող հողամասը օտարելու վերաբերյալ

Նոյեմբեր 21,2019 16:48

Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարը 2019թ. մայիսի 10-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ Կոտայքի մարզպետի 2019թ. ապրիլի 4-ի N 79-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

2019թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչական դատարանի կողմից հայցը բավարարվել էր:

ՀՀ Կոտայքի մարզպետը 2019թ. նոյեմբերի 19-ին բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ բեկանելու ՀՀ վարչական դատարանի վճիռը, քանի որ այն չի բխում արդարադատության շահերից, և դատարանը ընդհանրապես քննարկման առարկա չի դարձրել Աբովյան քաղաքի վարչական տարածքում գտնվող հողամասը օտարելու գործընթացի՝ ՀՀ օրենսդրության պահանջներին ակնառու անհամապատասխանությունը:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել և նախաքննություն է կատարվում Աբովյան համայնքի հողամասերի՝ աճուրդային կարգով օտարման գործընթացում տեղ գտած իրավախախտումների վերաբերյալ:

ՀՀ Կոտայքի մարզպետարանի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930