Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՄ-ի բրդի գործարանը Հայաստանում աշխատեղեր է բացում

Նոյեմբեր 21,2019 15:48

Գործազրկության ցուցանիշը բարձր է Հայաստանում։ Շատ մարդիկ, հիմնականում՝ տղամարդիկ լքում են երկիրը գումար վաստակելու և իրենց ընտանիքները պահելու համար։ Սովորաբար նրանց կանայք և ընտանիքի կին անդամները տնային տնտեսուհիներ են, որոնց պարտականությունների մեջ է մտնում դաստիարակել երեխաներին և տունը պահել։ ԵՄ-ն, Հայաստանում նախագծեր իրականացնելով, նպաստում է երկրում աշխատատեղերի ստեղծմանը և խրախուսում է տեղացիներին սովորել և աշխատել իրենց բնակության վայրերում։

  Նոր աշխատատեղեր Ամասիայում

Շիրակի մարզի Ամասիա գյուղը հայտնի է իր ոչխարաբուծության ավանդույթներով։ Գյուղի բնակիչները դարերով զբաղվել են ոչխարաբուծությամբ, սակայն վերջերին տարիներին նրանք դեն էին նետում բուրդը։ Այդպիսով՝ ավելի անշահավետ էր դառնում ոչխար պահելը, և դա դառնում էր պատճառներից մեկը, որ մարդիկ աշխատանք փնտրեն երկրի սահմաններից դուրս։ Քանի որ բուրդը երկրում մեծ պահանջարկ ունի, այն կարող է օգնել տեղացիներին գումար վաստակել և նոր աշխատատեղեր բացել։ Եվրամիությունը ֆինանսավորել է բրդի վերամշակման գործարանի բացումը Ամասիայում Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակներում՝ ներդնելով 335.000 եվրո։ Բրդի գործարանը վերածնունդ է տվել հայկական ավանդույթներին։

Ամասիայի բնակիչներին տեղեկացել են նախագծի մասին և սովորել՝ ինչպես արտադրել որակյալ բուրդ, որը կհամապատասխանի չափանիշներին, և գործարանը կարող է գնել դրանք։ Այս օգնությունը կարևոր է Շիրակի համար, քանի որ այն հայտնի է իբրև երկրի ամենաաղքատ մարզը։

Բրդի գործարան դարձել է շատերի համար առաջին աշխատավայրը։ Հատուկ դասընթացներ են կազմակերպել նրանց համար, ովքեր աշխատանք էին փնտրում և հետաքրքրված էին արհեստով։ Մասնակիցները սովորել են բրդի հետ աշխատանքի հիմունքները, և դասընթացն ավարտելուց հետո լավագույն ուսանողները ստացել են աշխատանքի հրավերներ։

Գործարանը արտադրում է երկու տեսակի գզված բուրդ։ Այն նաև արտադրում է թելեր, որոնք ունեն յոթ տարբեր բնական գույներ։ Ապագայում գործարանը պլանավորում է ներկել թելերը՝ օգտագործելով միայն բնական նյութեր։

36-ամյա Նարինե Սահակյանը աշխատել է տարբեր ոլորտներում։ Նա աշխատել է որպես խոհարար, դերձակ, բուժքույր և վարսավիր, բայց երբեք մշտական աշխատանք չի ունեցել։ Անցած տարի, նրան զանգահարել են գյուղապետարանից՝ առաջարկելով մասնակցել բրդի գործարանի դասընթացին։

«Սկզբում շատ դժվար էր սովորել աշխատել ճախարակով, բայց ես կարողացա և հիմա կյանքումս առաջին անգամ ունեմ աշխատանք,» ասում է Նարինեն՝ հավելելով, որ միշտ ցանկանում էր աշխատել, բայց քանի որ ունի երկու երեխա չէր կարողանում հարմար աշխատանք գտնել։ «Շատ ոգևորիչ էր ստանալ առաջին աշխատավարձը, քանի որ պատասխանատվություն ունես, և հիմա ես էլ իմ ներդրումն եմ ունենում մեր ընտանեկան բյուջեում»։

Նա կարծում է, որ բրդի գործարանը ավելի շատ մարդու վրա է ազդում, քան թվում է։ «Շատ լավ հնարավորություն է գյուղատնտեսությամբ զբաղվողների համար։ Մենք չէինք օգտագործում բուրդը, մենք դեն էինք նետում այն կամ նվեր էինք տալիս։ Բայց հիմա մենք կարող ենք դրանով գումար վաստակել»,- ասում է Նարինեն։

21 տարի աշխատելով որպես հաշվապահ 52-ամյա Սաթենիկ Կյուրեղյանը փորձել է աշխատել տարբեր ոլորտներում, բայց իր երեխաներին մեծացնելու համար դուրս է եկել աշխատանքից և դարձել տնային տնտեսուհի։ Հիմա նա վերադարձել է աշխատանքի և հաճույք է ստանում իր նոր դերից՝ գործարանում մանածագործ աշխատելուց։

«Եթե ցանկանում ես աշխատել, ամեն ինչ հնարավոր է»,- ասում է Սաթենիկը՝ հավելելով, որ իր համար դժվար էր մի մասնագիտությունից անցնել մյուսին, բայց ժամանակի ընթացքում նա սկսեց դրանից հաճույք ստանալ։ «Ինձ համար շատ կարևոր է աշխատանք ունենալ, միջավայրը փոխել, հանդիպել նոր մարդկանց։ Ես կրկին ինձ մարդ եմ զգում»։

Սաթենիկը շեշտում է, որ շատ դժվար է աշխատանք գտնել Ամասիայում։ Նրա երեխաները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, գործազուրկ են, իսկ ամուսինը մեկնել է արտերկիր՝ գումար վաստակելու։ Սաթենիկը հույս ունի, որ գործարանը կզարգանա և կնպաստի իրենց գյուղի զարգացմանը։ «Սա մեր հարազատ գյուղն է, մենք պետք է ամեն ինչ անենք օրինակ ծառայելու մնացածի համար՝ մնալ այստեղ և աշխատել»։

Գորգագործության ավանդույթների վերածնունդը Գյումրիում

Նախագիծը նաև ենթադրամաշնորհներ է տրամադրել՝ մարզում ավելի շատ աշխատատեղեր բացելու համար։ 26 դիմորդներից  4-ը ստացել են դրամաշնորհներ՝ բացելու համար իրենց փոքր և միջին բիզնեսը Շիրակում, և գնելով գործարանի արտադրանքը տեղացիների համար աշխատատեղեր կստեղծեն։

Հեղինե Ադամյանը աշխատում էր արտերկրում և Հայաստան վերադառնալուց հետո տեղեկացել է ծրագրի մասին։ Նա ցանկանում էր ձեռագործ գորգեր արտադրել և արտահանել դրանք։ Նա այժմ ցանկանում է Շիրակում հիմնել գորգերի գործարան և բացել 16 աշխատատեղ։ «Շիրակը ճանաչված էր գորգագործության ավանդույթներով։ Սովետի տարիներին այստեղ գործարան կար, և 80-90 գորգագործներ աշխատում էին այնտեղ։ Այն ավերվել է երկրաշարժի ժամանակ։ Ես որոշեցի տեղը լրացնել և փորձել շարունակել ավանդույթը»,- ասում է Հեղինեն։

Գործարանը պատրաստվում է նյութերը գնել բրդի գործարանից։ Հեղինեն տեսել է արտադրանքը և կարծում է, որ դրանք մատչելի և որակյալ են։

Եվրամիությունը, բացելով բրդի գործարան, ոչ միայն օգնեց մարդկանց գումար աշխատել, բայց նաև արտադրել որակյալ տեղական արտադրանք։ Աշխատատեղերը և հնարավորությունները կոգեշնչեն տեղացիներին մտափոխվել և չարտագաղթել։ Սա կօգնի գյուղական համայնքին զարգանալ և ոգեշնչել երկրի մյուս մասերին։

Լուսանկարները՝ այստեղ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Սույն հոդվածը պատրաստվել է «ԵՄ Արևելյան հարևանություն» ծրագրի շրջանակներում: Հոդվածում արտահայտված կարծիքները պատկանում են բացառապես հեղինակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930