Լրահոս
Օրվա լրահոսը

Եգոր Գլումով. «Վատ միտում եմ նկատում, մեր հասարակությունը պառակտվել է երկու մասի». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 21,2019 12:28

Հայաստանում արժեքների հեղափոխության, մեր ժողովրդի՝ չափից դուրս քաղաքականացված լինելու, հետհեղափոխակսւն Հայաստանի, մեր երկրում կրթության որակի եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռադիո եւ հեռուստահաղորդավար Եգոր Գլումովի հետ։ Նա տեսակետ է հայտնել, որ որքան շատ ենք հնչեցնում «հեղափոխություն» բառը, այնքան այն արժեզրկվում է, ուստի հարկավոր է քիչ խոսել ու շատ գործել, քիչ համեմատվել նախորդների հետ, քանի որ բացասական օրինակի հետ համեմատվելը հեշտ է։ Հաղորդավարն այն համոզման է, որ մեր երկրում խնդիրների մեծ մասը ծագում է այն բանից, որ յուրաքանչյուրին թվում է, թե ինքը բոլոր կարգի թեմաներից գլուխ է հանում։

– Եգո՛ր, ի՞նչ եք կարծում, թավշյա հեղափոխությունից հետո մեր երկրում արժեքների հեղափոխություն եղա՞վ։ Չէ՞ որ եթե արժեքները մնում են նույնը, հեղափոխության մասին խոսք լինել չի կարող։

– Ամենակարեւորն այն է, որ հեղափոխություն լինի մարդկանց մեջ, ոչ թե կառավարությունում, Անձնագրային վարչությունում կամ ԺԷԿ-երում։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է իրեն հարց տա՝ ինքն արժանի՞ զավակ է իր հայրենիքի համար, թե՞ ոչ։ Որքան շատ ենք հնչեցնում «հեղափոխություն» բառը, այնքան այն արժեզրկվում է։ Պետք է քիչ խոսել ու շատ գործել, քիչ համեմատվել նախորդների հետ. վատի հետ համեմատվելը հեշտ է:

– Եվ վերջին հարցը՝ հեղափոխությունից հետո Դուք Ձեր մաշկի վրա դրական տեղաշարժեր զգացե՞լ եք։ Եթե այո, կոնկրետ ի՞նչ եք նկատել։

– Ես զգում եմ, որ մարդիկ հիմա ավելի ազատ են, ավելի ժպտերես, շատերի ապագան արդեն հուսադրող է։ Բայց նաեւ վատ միտում եմ նկատում, մեր հասարակությունը պառակտվել է երկու մասի։ Անձամբ ես ո՛չ հեղափոխությունից առաջ, ո՛չ հիմա խնդիր չեմ ունեցել եւ չունեմ։ Ինչպես ապրում էի, նույնկերպ շարունակում եմ ապրել…

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930