Առաջիկայում բուռն քննարկումներ են սպասվում Երեւանի 2020 թվականի բյուջեի նախագծի եւ քաղաքի զարգացման 5-ամյա ծրագրի մասով։ Նոյեմբերի 27-ին այս թեմայով Երեւանի քաղաքապետարանում նախատեսվում են հանրային լսումներ, իսկ մինչ այդ էլ «Երեւան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» ավագանու որոշման նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Հետաքրքիր թվեր են նաեւ աղբահանության ոլորտում։ Օրինակ՝ «Սանիթեք»-ից շուրջ 600 միլիոն ավել գումար է տրամադրվում նոր հիմնարկին։ Տարեկան տրամադրվում էր 5 մլրդ 200 մլն դրամ գումար եւ դրա մեջ էին ներառվում բոլոր ծախսերը, այդ թվում՝ տեխնիկայի ձեռքբերումը, աշխատավարձերը։ Եվ եթե այդ 5 մրդ 200 մլն-ից հանում ենք ավելացված արժեքի հարկը, ապա ստացվում է մոտ 4 մլրդ 200 մլն գումար։ Իսկ այժմ քաղաքային իշխանությունը բերել է 4 մլրդ 6 մլն դրամ աղբահանությանը եւ սանմաքրմանը տրամադրվող գումար եւ առանձին հոդվածով՝ շուրջ 1 մլրդ գումար, որը պետք է ներդրվի գույք եւ տեխնիկա ձեռքբերելու համար։ Ստացվում է՝ անհամեմատ ավելի թանկ ծառայություն է մատուցելու, քան մասնավոր օպերատորն էր մատուցում։
Եվ հետաքրքիր է, որ զարգացման 5-ամյա ծրագրից բացակայում է դեռեւս փետրվար ամսին մեծ աղմուկ հանած մեկ ծրագիր։ Խոսքը «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագծի մասին է։ Դեռեւս փետրվար ամսին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր տեղադրել՝ գրելով. «Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ քննարկում ենք «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը։ Այն զգալիորեն կթեթեւացնի երթեւեկությունը Արշակունյաց պողոտայի եւ Գարեգին Նժդեհի փողոցի հատման հատվածում՝ ապահովելով անընդհատ երթեւեկություն։ Սակայն ներկայացված հնգամյա զարգացման ծրագրում չկա այս նախագիծը, ինչպես եւ չկա որեւէ ստորգետնյա կամ վերգետնյա անցում կառուցելու տեսլական։ Չկա երթեւեկությունը թեթեւացնող որեւէ էստակադայի/հանգույցի կառուցում։ Այնպես որ, առաջիկայում թեժ քննարկումներ են սպասվում։֊
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում