Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վերնատուն» չէ, Վետերանների միություն է՝ քաղաքականապես չկայացած, չհաջողված, իրենց տապալած եւ վատ հետագիծ ունեցող մարդկանց հավաք»

Նոյեմբեր 21,2019 15:00

Արփինե Դավոյանի խոսքով՝ Վազգեն Մանուկյանը պետք է գնա հանգստի եւ այլեւս քաղաքականության հետ գործ չունենա:

«Վերնատուն» ակումբի հավաքից հետո քննարկումները շարունակվում են, կարծիքներ են հնչում, թե իշխանությունները տագնապի մեջ են, մտահոգություններ ունեն, ինչ-որ վտանգ են զգում, դրա համար էլ իշխանական պատգամավորները, կառավարության ներկայացուցիչները ֆեյսբուքյան ստատուսների միջոցով, այլ հարթակներում ջանք ու եռանդ չեն խնայում «Վերնատան» անդամներին անդրադառնալու, հեգնելու համար: Այս առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանին հարցրեցինք՝ կա՞ նման մտահոգություն, դուք տագնապի մե՞ջ եք: Նա պատասխանեց. «Իրականում ոչ մի տագնապ չի կարող լինել, մանավանդ որ տեսնում ենք, թե ովքեր են հավաքվել այդ խմբակում, ինչ մարդիկ են, ինչ քաղաքական անցյալ, քաղաքական հետագիծ եւ ճանապարհ ունեն: Մենք ուղղակի պատասխանում ենք լրագրողների, հանրության հարցերին: Մենք ընդամենը մեր վերաբերմունքն ենք արտահայտում, իսկ տագնապ, անհանգստություն, վտանգներ, դրանք իրականում շատ անլուրջ են»:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչներն ակտիվորեն «լծվել» «Վերնատան» հարցով ստատուս գրելու, արձագանքելու գործին՝ Արփինե Դավոյանը պատասխանեց. «Ես ինքս իմ ֆեյսբուքյան էջում նույնպես արձագանքել եմ, հարցազրուjցներում էլ եմ իմ վերաբերմունքը արտահայտել «Վերնատան» նկատմամբ, որովետեւ բազմաթիվ հարցեր են հնչում, ես ընդամենը պատասխանել եմ հանրության հարցերին: Հարցնում են՝ ովքեր են նրանք, ինչ պատահեց: Կարծում եմ, մենք պետք է արձագանքենք Հայաստանում տեղի ունեցող որեւէ գործընթացի, որպես իշխանության ներկայացուցիչներ, ուղղակի այդ «Վերնատունը» չեմ կարող ասել ինչ է, Վետերանների միություն ասեմ, թե ինչ……Ես արդեն բավականին տարբեր անուններ եմ տվել, այս անգամ էլ ինձ թվում է՝ ինչ-որ Վետերանների միություն է՝ քաղաքականապես չկայացած, չհաջողված, իրենց տապալած եւ վատ հետագիծ ունեցող մարդկանց հավաք է, որոնք ընդհանրապես հանրության կողմից չունեն աջակցություն: Ունեն աջակցություն որոշակի խմբակների կողմից, ու ներկայացնում են իրենց գործունեությունը՝ որպես հանրության խոսք, որպես վեհ գաղափարներ, որն իրականությունից շատ հեռու է: Ընդամենը պետք է տեսնել, թե ովքեր են այնտեղ հավաքված ու այլեւս երեւի այդ հարցին չանդրադառնանք»:

Հարցին՝ ո՞րն է իրենց օրակարգը, գլխավոր խնդիրը, գիտե՞ք՝ Արփինե Դավոյանը պատասխանեց. «Իրենց օրակարգը իրենք պետք է ասեն, ես չգիտեմ որն է, որովհետեւ այնտեղ բավականին խառնիճաղանջ մտքեր հնչեցին տարբեր թեմաներով, ե՛ւ անցյալից, ե՛ւ ներկայից: Այդ մարդիկ ուղղակի պետք է տեսնեն՝ այսօր ինչ է քննարկվում, դրա վերաբերյալ ինչ-որ կարծիք հայտնեն, չգիտեմ»:

Մեր դիտարկմանը՝ հայտարարում են, որ հանրությանը հուզող հարցերի շուրջ պետք է քննարկումներ կազմակերպեն՝ նա պատասխանեց. «Հանրությանը հուզող հարցերի շուրջ հաստատ այդ «Վերնատուն» կոչեցյալը չէ, որ պետք է քննարկի, որովհետեւ այնտեղ հավաքված են մարդիկ, որոնց երբեւիցե հանրությանը հուզող ինչ-որ հարց չի հետաքրքրել»: Ճշտեցինք, այսինքն, տողատակին ինչ-որ այլ օրակարգ իրենք ունեն, ենթադրվում է՝ Արփինե Դավոյանը պատասխանեց. «Ես ենթադրում եմ, իրականում քաղաքացու եւ ՀՀ բարօրության, շահի համար մտահոգ մարդիկ չէին հավաքվի այնտեղ: Այդ մարդիկ եղել են ՀՀ պաշտոնյաներ եւ երբեւիցե չեն եղել քաղաքացու կողքին: Նրանք չեն պայքարել, չեն աշխատել, որ ՀՀ-ն ունենա արժանապատիվ քաղաքացի եւ հիմա, երբ նման մարդիկ ինչ-որ օրակարգ են բերում առաջ ու խոսում են ինչ-որ անհանգստությունների, մտահոգությունների մասին, մտահոգ, լացախառը ելույթներ են հնչեցնում, դա շատ վատ է, որովհետեւ բոլորս գիտենք, թե իրենք ովքեր են ու ինչով են զբաղվել»:

Հարցին՝ ֆինանսավորման հետ կապված կասկածներ չե՞ն առաջանում, որքան էլ ասվեց, որ ակումբի անդամները որոշակի ներդրում են ունեցել՝ Արփինե Դավոյանը պատասխանեց. «Դե մարդը հրաժարվեց պատասխանել ֆինանսավորման հարցին: Նայելով, տեսնելով, թե ովքեր են անդամները, երեւի մարդիկ գումար ունեն, չգիտեն որտեղ ծախսեն, թանկ տեղերում հավաքվել են ու զրուցում են»:

Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ պետությունն այդպես էլ չվերադարձավ ժողովրդին. «Վերադարձա՞վ պետությունը ժողովրդին. պետությունը հիմա միանձնյա է: Մի մարդ է որոշում բոլոր հարցերը՝ Արցախի հարց, տնտեսություն, ներքին քաղաքականություն. դա՞ էինք մենք ուզում»:

Արփինե Դավոյանն արձագանքեց. «Ես չեմ ուզում մեկնաբանել ընդհանրապես Վազգեն Մանուկյանի որեւէ հայտարարություն, որեւէ խոսք, որովհետեւ կարծում եմ, մարդն ուղղակի պետք է գնա հանգստի եւ այլեւս քաղաքականության հետ գործ չունենա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930