2019թ․ նոյեմբերի 20-ին, ԱՊՀ ԱԽ քարտուղարների հերթական՝ 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Ն. Պատրուշևի հետ։
Հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանն ընդգծեց հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան՝ ուշադրություն դարձնելով 2019 թվականի ընթացքում տեղի ունեցած ինտենսիվ երկկողմ այցերին և կարևորեց ՌԴ ԱԽ աշխատակազմի կողմից կազմակերպվող միջոցառումների դերը բազմակողմ համագործակցության ամրապնդման մեջ։
Նիկոլայ Պատրուշևը հրավիրեց քարտուղար Գրիգորյանին մասնակցելու 2020 թվականի մայիսին նախատեսվող Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա 11-րդ հանդիպմանը։
Կարդացեք նաև
Քննարկվեցին ՀԱՊԿ և ՇՀԿ շրջանակներում համագործակցության խորացման հնարավորությունները:
Հայկական կողմի նախաձեռնությամբ քննարկվեցին ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության պլանը, օրակարգի ընդլայնման և համատեղ արտադրությունների զարգացման ծրագրերը ու գործողությունները։
ՀՀ ԱԽ գրասենյակ