Մաս-ռեսթլինգի Հայաստանի հավաքականը վերադարձել է Լեհաստանում անցկացված աշխարհի առաջնությունից, որտեղ 29 երկրների պայքարում նվաճել է չեմպիոնական մեկ ոսկե, երկու բրոնզե մեդալ եւ գրավել թիմային 5-րդ տեղը:
80 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Հովհաննես Դավթյանը: Ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ դա այն քաշային կարգն է, որտեղ յակուտները իրենց ազգային մարզաձեւ համարվող մաս-ռեսթլինգում ոսկե մեդալը երբեք ոչ ոքի չեն զիջել: Հովհաննեսը դարձավ առաջինը, որ կիսաեզրափակչում պայքարից դուրս թողեց հենց յակուտ մրցակցին, իսկ եզրափակչում հաղթեց Ռուսաստանը ներկայացնող մյուս մարզիկին:
Հայաստանի հաշվարկին բրոնզե մեդալ են բերել 60 կգ քաշային Արմեն Թոռունյանը եւ կանանց գերծանր՝ +85 կգ քաշային Աննա Մկրտչյանը:
Կարդացեք նաև
Աշխարհի առաջնությունում Հայաստանը նաեւ մրցավար ուներ՝ Տաթեւ Հակոբյանը, որին շնորհվել է միջազգային կարգի մրցավարի կարգավիճակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ