Հունաստանում Կալամատայի քաղաքապետարանը դրականորեն է արձագանքել տեղի հայ համայնքի խնդրանքին՝ հավանություն տալով Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրման գաղափարին:
Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու Հունաստանի թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանի մասնակցությամբ:
Հուշարձանի հիմքում տեղադրվել է Հայաստանից բերված խաչքար:
Բացման արարողությանը մասնակցել են հույն պաշտոնյաներ և պատգամավորներ, որին նախորդել էր Սուրբ Նիկոլայի մատուռում մատուցված պատարագը:
Կարդացեք նաև
Այդ մատուռը տեղի հայ համայնքին է տրամադրվում ժամերգություններ կատարելու համար: