Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ կլուծվի Երեւանի տրանսպորտի խնդիրը. Ավինյանը ժամկետներ է նշում

Նոյեմբեր 20,2019 17:07

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հույս ունի, որ Երեւանի տրանսպորտի խնդիրը 1-3 տարվա ընթացքում կլուծվի: Ավինյանն այսօր մասնակցում էր Երեւանում ընթացող «Արդյունավետ մրցակցության ապահովումը թվայնացվող աշխարհում» ԵԱՏՄ համաժողովին եւ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ որոշ հարցերի:

Մայրաքաղաքի երթուղային տրանսպորտի ամբողջական փոփոխության վերաբերյալ արդեն կա հստակ հայեցակարգ եւ ինչպես Ավինյանն ասաց, քաղաքապետարանն ունի հստակ ծրագիր: Փոխվարչապետը հիշեցրեց՝ 2 անգամ քննարկում է եղել քաղաքապետի, միջազգային դոնոր-գործընկերների եւ ֆինանսների նախարարության հետ. «Կարծում եմ, մեզ համար վերջնական լուծումներն արդեն որոշակիորեն հասկանալի են, որոշակի գործընթաց է տեղի ունենում: Կառավարությունն աջակցում է քաղաքապետարանին այս խնդրի լուծմանը հասնելու հարցում: Հուսով եմ, որ մոտակա 1-3 տարվա ընթացքում մենք կկարողանանք քաղաքում համալիր կերպով լուծել տրանսպորտի հարցը, նաեւ վստահ եմ, որ այս գործընթացը տրանսպորտի կազմակերպման առումով կբերի որակական ահռելի փոփոխության»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930