Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերնատանը մեծեր կային, իսկ այստեղ հասկանալի է, թե ինչ է հավաքված». Վ. Ավետիսյանը՝ «Վերնատան» մասին

Նոյեմբեր 20,2019 16:02

«30 տարի պետությունը կործանած, ժողովրդին կեղեքած, նաեւ՝ ահաբեկած, Երեւանում քաղաքացիներին գնդակահարած, բանտերում եւ ոստիկանական բաժանմունքներում նրանց տանջամահ արած ռեժիմի մնացորդներն ու նրանց սազանդարները, բնականաբար, պետք է իրենց ձեռքը բռնած ուժին «ահաբեկիչ» անվանեն: Մինչդեռ «ահաբեկիչներին» չակերտավոր «ահաբեկելը» պատիվ է»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով փաստին, որ Վազգեն Մանուկյանի հիմնադրած «Վերնատուն» քաղաքական ակումբի համաժողովի ելույթներից մեկում «Սասնա ծռերն» անվանվել են ահաբեկիչներ, ասաց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը:

Նրա գնահատմամբ՝ այդ հավաքը «Վերնատուն» անունով կոչելը վիրավորանք է հայ մեծերի հանդեպ. «Վերնատանը Թումանյան եւ Կոմիտաս կային, իսկ այստեղ հասկանալի է, թե ինչ է հավաքված: Մերժված մարդիկ են եւ նրանց ձայնակցող առանձնյակներ, որոնց իրական նպատակը ջուր պղտորելն է, ռեւանշի համար հող նախապատրաստելը եւ ռեւանշի ընթացքում եւ դրանից հետո, եթե, իրենց կարծիքով, դա հաջողվի իրականացնել, Փաշինյանին տապալելուց հետո նախատեսվող ոճիրներն արդարացնելը: Նրանք չեն կարող ընդդիմադիր լինել եւ տեղ գրավել դաշտում»:

Մանրամասն՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/2530764693859927/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930