Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետը «Վերնատուն» ակումբի մասին. «Նոր թարմություն կհաղորդեն մեր ներքաղաքական կյանքին»

Նոյեմբեր 20,2019 15:49

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դրական կարծիք ունի Վազգեն Մանուկյանի հիմնադրած «Վերնատուն» ակումբի մասին: Այս մասին Ավինյանն ասաց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում:

Փոխվարչապետի խոսքով. «Ցավոք, հնարավորություն չեմ ունեցել հետեւելու այդ գործընթացին, բայց դրական կարծիք ունեմ: Կարծում եմ` նոր թարմություն կհաղորդեն մեր ներքաղաքական կյանքին»:

Դիտարկմանը՝ ակումբի ներկայացուցիչները նշում են, որ իշխանությունները ներքին անվտանգության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հետընթաց են գրանցել, կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդներն են քննադատել եւ այլն, Ավինյանը պատասխանեց. «Ես համոզված եմ, որ բոլոր այդ հարցերում նոր մոտեցումներ կներկայացնեն այդ ուժի ներկայացուցիչները»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել