Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետ. «Ալավերդու պղնձաձուլարանը բնապահպանական տեսանկյունից շատ խնդրահարույց է. նոր պղնձաձուլական համալիրի կառուցումը մեր օրակարգում է»

Նոյեմբեր 20,2019 15:37

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը մասնակցում էր Երեւանում ընթացող «Արդյունավետ մրցակցության ապահովումը թվայնացվող աշխարհում» ԵԱՏՄ համաժողովին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ալավերդու պղնձաձուլարանին: Նա ասաց, որ Հայաստանում պղնձաձուլական նոր համալիրի կառուցման հարցը գտնվում է կառավարության օրակարգում:

Հարցին՝ կառավարությունը մտադիր էր Ալավերդու պղնձաձուլարանի վերաբերյալ բանակցություններ նախաձեռնել, սակայն օրերս հայտնի դարձավ, որ այն շահագործման է տրվել «Թեղուտը» շահագործող ընկերության տնօրենի փեսային՝ Նորիկ Պետրոսյանին, փոխվարչապետը պատասխանեց՝ չինական ընկերության հետ բանակցությունները շարունակվում են:

«Չինական ընկերությունը, նախնական պայմանավորվածության համաձայն, ծրագրում է այցելություն Հայաստան, եւ ես կարծում եմ, որ այդ այցի շրջանակներում ես նույնպես կընդունեմ պատվիրակությանը: Ընդհանուր առմամբ, նոր պղնձաձուլական համալիրի կառուցումը մեր օրակարգում է, որովհետեւ այն, ինչն առկա է Ալավերդիում, արդյունավետ չէ, բնապահպանական տեսանկյունից շատ խնդրահարույց է։ Եվ այն, ինչը հիմա է քննարկվում, գրեթե շատ քիչ կապ ունի նրա հետ, ինչ եղել է նախկինում»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930