Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյան. «Վարչության պետերից մեկը 2 տասնյակից ավելի կոռուպցիոն սխեմաների մասին զեկուցել է Սարհատ Պետրոսյանին, նա ընթացք չի տվել»

Նոյեմբեր 20,2019 15:23

Ավետիք Էլոյանը դիմել է դատարան: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի՝ փոխվարչապետի խորհրդական Ավետիք Էլոյանի մասին հայտարարություններին:

Ավինյանի ենթադրությամբ՝ Էլոյանը դատարան է դիմել զրպարտության հարցով:

«Հիմա մի ժամանակաշրջան է, երբ բոլորն անում են տարատեսակ հայտարարություններ: Պետք է հասկանալ, թե այդ հայտարարություններն ինչ նպատակներով են արվում: Նույն պարոն Սարհատ Պետրոսյանի հրաժարականից հետո ես ստանում եմ նամակ Կադաստրի կոմիտեի վարչության պետերից մեկից, որտեղ նա խոսում է 2 տասնյակից ավելի կոռուպցիոն սխեմաների մասին, որը զեկուցվել է պարոն Պետրոսյանին եւ պարոն Պետրոսյանը ըստ իմ ստացած նամակագրության, չի տվել ընթացք: Հիմա պետք է հասկանալ, թե ինչպես վերաբերվել նման հայտարարություններին: Կարծում եմ՝ հիմա մի ժամանակահատված է, որ պետք է շատ հանգիստ վերաբերվել, կտրուկ շարժումներ չանել, վերլուծել, հասկանալ, նաեւ հասկանալ տողատակերը, որովհետեւ այն վարչությունը, որի պետն այդ նամակն ինձ ուղղել է, շուտով փակվելու է, ներքին աուդիտի վարչությունն է: Ուզում եմ ասել՝ բոլոր հայտարարությունների մեջ պետք չի միայն բուն հայտարարությանն ուշադրություն դարձնել, այլ նաեւ հասկանալ մոտիվները, թե ինչու է դա արվում»:

Դիտարկմանը՝ իրավապահները ստուգումներ են իրականացնում Էլոյանի եղբոր ընկերությունում, մտավախություն չկա՞, որ կբացահայտվեն որոշակի կոռուպցիոն կապեր, փոխվարչապետը պատասխանեց. «Կարծում եմ՝ որեւէ գործընթաց, որ տեղի է ունենում, պետք է լինի օրենքին համահունչ: Եթե կան անձինք, ովքեր խախտել են օրենքը, անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցնում եւ ինչ հարաբերությունների մեջ են այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաների հետ, միանշանակ, պետք է ենթարկվեն պատասխանատվության»:

Նշենք, որ Տիգրան Ավինյանը մասնակցում է Երեւանում ընթացող «Արդյունավետ մրցակցության ապահովումը թվայնացվող աշխարհում» ԵԱՏՄ համաժողովին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930