Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյան. «Սահմանադրական փոփոխությունները հնարավոր է լինեն մեր օրակարգում»

Նոյեմբեր 20,2019 15:01

«Ես առաջարկում եմ դատավորներին եւս մեկ անգամ ծանոթանալ նախագծին»,-արձագանքելով ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի անցնելու մասին նախագծի դատավորների դժգոհությունների մասին լրագրողների հարցերին, պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա մասնակցում է Երեւանում ընթացող «Արդյունավետ մրցակցության ապահովումը թվայնացվող աշխարհում» ԵԱՏՄ համաժողովին:

Հարցին՝ արդյոք կառավարությունը ՍԴ դատավորների հետ կապված խնդիրը լուծի սահմանադրական փոփոխություններով, Ավինյանը պատասխանեց. «Սահմանադրական փոփոխությունները հնարավոր է լինեն մեր օրակարգում, բայց չեմ կարծում, որ միայն այս լոկալ խնդրի ու ճգնաժամի հետ պետք է կապել սահմանադրական բարեփոխումները: Իրականում, սահմանադրական բարեփոխումները պետք է անցնեն համալիր ներառական եւ մասնակցային քննարկումներ, որպեսզի հասկանանք, թե որտեղ ունենք խնդիրներ, եւ ինչ լուծումներ են առաջարկվում»:

Ավինյանի կարծիքով՝ ՍԴ-ում ճգնաժամը եղել է սաղմում, ի սկզբանե. «Որովհետեւ ՍԴ նախագահի ընտրության հետ կապված հարցերը երբեւէ օրակարգից դուրս չեն եղել եւ չեն փարատվել, ինչպես նաեւ որոշակի հավելյալ տեղեկատվություն է ի հայտ եկել, որը կապված է այն գործընթացի հետ, որի մասին խոսեցի՝ նախագահի ընտրության հետ»:

Ավինյանը կառուցողական է համարում կառավարության այն առաջարկությունները, որոնք ուղղված են Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի վերջնական հանգուցալուծմանը. «Ե՛վ մենք, ե՛ւ միջազգային մեր գործընկերներն արձանագրել ենք, որ Սահմանադրական դատարանում կա խնդիր, եթե չասեմ` ճգնաժամ, եւ այդ ճգնաժամին պետք է տրվի լուծում: Այդ լուծման վերաբերյալ առաջարկությունները, որոնք անում է կառավարությունը, շատ կառուցողական են, եւ ընդամենը գործընթաց է, որը պետք է շարունակաբար իրականացնել՝ մինչ ճգնաժամը ստանա իր վերջնական հանգուցալուծումը»:

Հիշեցնենք, կառավարությունը հավանություն է տվել Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման նախագծին: Ըստ այս նախագծի, եթե մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորներն ու նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչեւ իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930