Լրահոս
Օրվա լրահոսը

2020-ի հունվարի 1-ից ջրի սակագինը բնակչության համար չի փոխվի

Նոյեմբեր 20,2019 13:21

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց 2020թ-ի համար «Վեոլիա» ընկերության կողմից բնակչությանը ջրի մատակարարման ու ջրահեռացման սակագները թողնել անփոփոխ։

«Վեոլիա»-ի բաժանորդները յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի մատակարարման ու հեռացման համար կշարունակեն վճարել 180 դրամ (ջրամատակարարման գինը 153 դրամ, ջրահեռացմանը՝ 27 դրամ)։

2019թ․ գործող սակագիներն էին 191,4 դրամ, որից 11,4 դրամ պետությունը սուբսիդավորում էր։ 2020թ․ հունվարի 1-ից սակագինը փաստացի նվազել է։ Փոփոխության արդյունքում այլեւս հարկ չկա «Վեոլիա»-ին պետբյուջեից լրացուցիչ վճարել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930