Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտակ Մանուկյան. կարծում եմ, որ մենք պետք է ավելի որակյալ դարձնենք սոցիալական զամբյուղ հասկացությունը. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 20,2019 12:45

Օրեր առաջ Վիճակագրական կոմիտեն հրապարակել էր թե՛ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող վիճակագրական ցուցանիշները, եւ թե՛ սպառողական գների ինդեքսը։

2019թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշի 7.1 % աճ ունենք, որը պայմանավորված է արդյունաբերական արտադրանքի ծավալի աճով՝ 9.7 %, շինարարության ծավալի աճով՝ 4.4 %, առեւտրի շրջանառության աճով՝ 8.8 %, մատուցած ծառայությունների ծավալի աճով՝ 15.5 %: Զուգահեռաբար նվազել է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 4.8 %-ով։ 2019-ի հունվար- հոկտեմբերին սպառողական գների ինդեքսը եւս աճել է՝ 1.6 %-ով, իսկ հոկտեմբերը նախորդ հոկտեմբերի համեմատ աճել է 0.9 %-ով։

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը կարծում է, որ մինչեւ տարեվերջ տնտեսական աճը ամենավատատեսական սցենարով կլինի 6- 6.5 տոկոս։

– Սպառողական գների մասին ի՞նչ կասեք։ Կա՞ն շոշափելի թանկացումներ։

– Սպառողական գների ինդեքսի զսպումը չպետք է լինի ինքնանպատակ։ Եթե մենք դիտարկում ենք, թե միջին ամսական անվանական աշխատավարձը ինչքան է աճել, ապա տարեսկզբից այս առումով 5.9 տոկոս աճ ունենք, ինչը մի քանի անգամ ավելի բարձր է, քան գնաճը։

– Ինչքանո՞վ կարելի է հավատալ այդ սպառողական գների աճի 0.9 տոկոսին։ Հանրությունը միշտ էլ թերահավատ չէ՞ այս թվերի հանդեպ։

– Ընդունում եմ, որ սրա վերաբերյալ թերահավատություն կա ու այնպես չի, որ դա հիմք չունի։ Բայց մենք պետք է հասկանանք մեթոդաբանությունը։ Սպառողական գների ինդեքսը զամբյուղ է, այդ զամբյուղի մեջ կան ավելի հաճախ օգտագործվող  ապրանքներ  եւ ավելի նվազ օգտագործվող ապրանքներ, ու ըստ դրա՝ սա հաշվարկվում է: Բայց եթե դուք քիչ կշիռ ունեցող ապրանքը օգտագործում եք ավելի շատ ծավալներով, քան այն չափանիշը, որն այստեղ դրված է, ապա ակնհայտ է, որ սրա գնի բարձրացումը ձեզ վրա ավելի մեծ ազդեցություն կունենա։

Այնուհանդերձ ավելի լավ մեթոդ, քան այս միջինացված մոտեցումը՝ չկա։ Բայց կարծում եմ, որ մենք պետք է ավելի որակյալ դարձնենք սոցիալական զամբյուղ հասկացությունը։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930