Լրահոս
Օրվա լրահոսը

2 ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանն այսօր ցուցմունք չտվեց. «Գաղտնիք չունենք դատարանից»

Նոյեմբեր 20,2019 12:40

2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի գործով հերթական դատական նիստում այսօր պետք է հարցաքննվեր երկու ոստիկանի սպանության համար մեղադրվող Սմբատ Բարսեղյանը, սակայն որպես նրա շահերի պաշտպան ներգրավված Տիգրան Եգորյանը միջնորդեց նիստը հետաձգել՝ դատարանից խնդրելով ժամանակ տրամադրել, որպեսզի Սմբատ Բարսեղյանը նախապատրաստվի հարցաքննության:

«Գաղտնիք չունենք դատարանից եւ մեղադրանքի կողմից: Կան փաստական հանգամանքներ եւ նախաքննության արդյունքում ձեռքբերված ցուցմունք: Սմբատ Բարսեղյանը պետք է քննարկի այդ հանգամանքների վերաբերյալ, իմ դիրքորոշմամբ, մեղադրանքից պաշտպանվելու էական կետերը, որոնց վերաբերյալ մենք համապատասխան ցուցմունքով ենք հանդես գալու»,-հայտարարեց փաստաբանը:

Դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց՝ Տիգրան Եգորյանի միջնորդությունը ողջամիտ է եւ հիմնավորված. «Երբ նախորդ նիստում հրապարակվեցին Սմբատ Բարսեղյանի նախաքննական ցուցմունքները, նա հայտարարեց, որ այդ պահին հրաժարվում է առանց պաշտպանի ցուցմունք տալ դատարանում»:

Դատավորի որոշմամբ հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին:

Հիշեցնենք, որ Բարսեղյանը մեղադրվում է ոստիկաններ Արթուր Վանոյանի եւ Յուրի Տեփանոսյանի սպանության համար, իրեն մեղավոր չի ճանաչում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930