Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Խոստանում եմ՝ աղմուկ չի լինի». «Սասնա ծռերի» գործով դատաքննությունը քաղաքացիների համար դարձավ դռնբաց

Նոյեմբեր 20,2019 12:16

2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի գործով հերթական դատական նիստում այսօր մեղադրյալներից Պավել Մանուկյանը դատարանին միջնորդեց, որպեսզի քաղաքացիներին թույլատրվի նիստերի դահլիճի ապակե պատնեշից այս կողմ ներկա գտնվել եւ հետեւել ընթացքին:

Հիշեցնենք՝ վերջին շրջանում դատական նիստերի դահլիճում կարող են ներկա գտնվել միայն լրագրողները, օպերատորներն ու գործով տուժող՝ զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդ, նրա հայր Վահրամ Տեփանոսյանը: Դատավոր Մեսրոպ Մակյանն արգելել էր այլ քաղաքացիներին ներկա լինել դահլիճում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք աղմկում են եւ խանգարում նիստի ընթացքին:

«Խոստանում եմ՝ աղմուկ եւ խախտում չի լինի, մարդիկ գալիս սառում են: Եթե աղմուկ լինի, ես ինքս կասեմ, որ դուրս գան»,-վստահեցրեց Պավլիկ Մանուկյանը:

Դատավոր Մակյանը հետաքրքրվեց. «Ինչ որ բան է փոխվե՞լ, նախկինում ինչո՞ւ նման միջնորդությամբ հանդես չէիք գալիս»:

Մանուկյանը պատասխանեց. «Ոչ մի բան էլ չի փոխվել»:

Դատավորը նկատեց. «Որպեսզի դատարանը վերանայի իր որոշումը, հիմնավոր պատճառներ են պետք: Գուցե խոսե՞լ եք նրանց հետ»:

Մեղադրյալը դրական պատասխան տվեց. «Այո, նաեւ խոսել եմ»:

Գործով մեղադրող դատախազ Պետրոս-Պետրոսյանը նշեց՝ եթե դատարանը կգնահատի, որ նման հիմքերում դատական նիստը կարելի է անցկացնել այլ քաղաքացիների մասնակցությամբ, թողնում է դատարանի հայեցողությանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/421271762111499/

Մեսրոպ Մակյանը հայտարարեց. «Դատարանը վերահաստատում է դիրքորոշումը, որ մասնակի դռնբաց լինելու պայմաններում գործի հրապարակայնության սկզբունքը չի խախտվել, որովհետեւ ԶԼՄ-ները նիստերը հեռարձակել են ուղիղ եթերով: Ամեն դեպքում, դատարանը փաստարկված է համարում Պավել Մանուկյանի դիրքորոշումը, եւ մասնակի դռնբաց դատական նիստը կլինի դռնբաց»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930