Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա իրավիճակը բոլորովին այլ է, ու երեւի կարելի է մտածել իրական Հանրային խորհուրդ ունենալու մասին. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 20,2019 12:13

Հանրային խորհուրդը՝ այդ պայմանական «իմաստունների խորհուրդը» կամ «ծերակույտը» պիտի քննարկի հանրային մեծ հնչեղություն ստացած ցանկացած հարց եւ ներկայացնի իր «վերդիկտը»՝ այնպես, որ հանրության մեջ կասկածներ չմնան, իշխանությունների համար էլ չափազանց դժվար լինի այդ կարծիքը հաշվի չառնող որոշում ընդունելը։ Ակնհայտ է, որ նման կառույցի գոյությունը միայն օգուտ կբերի պետությանը։

Արդյո՞ք այդպիսին էր Վազգեն Մանուկյանի ղեկավարած Հանրային խորհուրդը կամ արդյո՞ք այդպիսին է հիմա՝ նրա հրաժարականից հետո։ Իհարկե ոչ։ Այդ կառույցն ի սկզբանե ձեւական էր եւ բոլորովին այլ նպատակներով ու տրամաբանությամբ էր ստեղծվել։ Ավելին՝ այդ կառույցի անդամներն ակնհայտորեն քաղաքական շահեր էին հետապնդում ու ըստ էության քաղաքական գործունեություն էին ծավալում։

Բայց կա նաեւ հաջորդ հարցը։ Կցանկանա՞ն արդյոք գործադիր իշխանությունն ու դրա ղեկավարը խորհրդարանից բացի, որտեղ յուրայինները մեծամասնություն են ու գրեթե երաշխավորված ձեւով հավանություն կտան իրենց ցանկացած նախաձեռնության, ունենալ նաեւ հասարակության մեջ անառարկելի հեղինակություն ունեցող անձանցից կազմված «ծերակույտ», որը կլինի միանգամայն ինքնուրույն, բացարձակապես կախված չի լինի քաղաքական իշխանություններից ու չի խորշի գործադիր իշխանությունների երեսին ասել ճշմարտություններ, որոնք տհաճ կլինեն ոչ միայն իշխանությունների, այլեւ, հնարավոր է, հասարակության մեծամասնության համար։ Արդյո՞ք իշխանությունները կցանկանան իրենց ձեռքով իրենց գլխին «խորհրդատուներ» կարգել՝ առանց նրանց վրա ազդեցության լծակների եւ իմանալով, որ ճիշտ է, իրենք են նշանակել, բայց հանելու իրավունք չունեն ու պիտի պատրաստ լինեն նաեւ ոչ ականջահաճո կարծիքներ լսել։

Հայաստանի նախկին իշխանություններն այդ «ռիսկին» չգնացին ու սխալվեցին՝ համարելով, որ եթե խորհրդարանում ոչ մի պրոբլեմ չունեն, ուրեմն հանրության հետ նույնպես պրոբլեմներ չկան։ Իսկ Հանրային խորհուրդը չէր գործում։ Հիմա իրավիճակը բոլորովին այլ է, ու երեւի կարելի է մտածել իրական Հանրային խորհուրդ ունենալու մասին։ Անհրաժեշտությունն ակնհայտորեն կա, հնարավորությունը՝ նույնպես։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930