Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան ու Երևանը չեն կարող գործել միմյանց դեմ. Փաշինյան

Նոյեմբեր 20,2019 11:42

Մոսկվան ու Երևանը չեն կարող գործել միմյանց դեմ, քանի որ նրանք ռազմավարական գործընկերներ են: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուս լրագրողների հետ հանդիպմանը:

«Այդպիսի բան չի կարող լինել, որ մենք ցանկանանք վնասել Ռուսաստանին: Համենայն դեպս դա մեր պատկերացումն է ռազմավարական գործընկերության մասին… Մենք չենք կարող ոչ մի տեղ և երբեք գործել միմյանց դեմ»,- հայտարարել է Փաշինյանը՝ անդրադառնալով այն մտահոգություններին, որ ԱՄՆ ֆինանսավորմամբ Հայաստանում բացված կենսաբանական լաբորատորիաները կարող են գործել Ռուսաստանի դեմ:

Փաշինյանը նաև նշել է, որ այդ լաբորատորիաները թեև ստեղծվել են ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ, բայց այսօր Հայաստանի Հանրապետության բացառիկ սեփականությունն են: «Ոչ մեկ դրսից առանց մեր երկրի իշխանության ներկայացուցիչների թույլտվությամբ չի կարող ներթափանցել այդ օբյեկտների տարածք»,- ասել է նա:

Փաշինյանը նաև խոսել է այն մասին, թե ինչու Լավրովի՝ երևանյան այցի ժամանակ չի ստորագրվել նախատեսվող հուշագիրը, որով թույլատրվում էր ռուս մասնագետների մուտքը լաբորատորիաներ:

«Մենք Ռուսաստանի հետ ունեինք պայմանագրի նախագիծ, մենք պատրաստ էինք այն ստորագրել, բայց ռուս գործընկերները որոշեցին դրա վրա էլի աշխատել: Կաշխատենք դրա շուրջ, ու երբ երկու կողմերն էլ համաձայն կլինեն՝ կստորագրենք»,- ասել է Փաշինյանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930