Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՊՀ ուսանող. Կիսահեգնական, ծաղրական ժպիտով խոսելը նախարարին վայել պահվածք չէ. դատապարտող դիրքորոշում ենք ակնկալում ռեկտորի պաշտոնակատարից

Նոյեմբեր 20,2019 11:39

Արդեն 2 շաբաթ է՝ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողները բողոքի գործողություններ են իրականացնում` ընդդեմ բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզվի, հայ գրականության եւ հայոց պատմության ոչ պարտադիր լինելու նախագծի: Նրանք պատրաստվում են իրենց դիմում-նամակը հանձնել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին եւ գիտական խորհրդին եւ համապատասխան դիրքորոշում ու հայտարարություն են ակնկալում նրանցից` կապված դասախոսների հետ հանդիպման ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանի արհամարհական վերաբերմունքի հետ:

ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանող, քայլերթի նախաձեռնող Գեւորգ Գյուլումյանը նշեց, որ պատրաստվում են 3 օրով դադարեցնել քայլերթը, ինչը կապված է դասախոսների հորդորների հետ: «Մենք այսօր ռեկտորի պաշտոնակատարին եւ գիտխորհրդի անդամներին դիմում- նամակներ ենք փոխանցելու, որոնց բովանդակության մասին մանրամասն հանձնելուց հետո կհայտնենք»,-ասաց նա:

Շեշտեց, որ նամակի բովանադակությունը կապված է նախարարի պահվածքի հետ, իրենք պահանջում են դիրքորոշում հայտնել. «Մենք ոչ մեկին չենք անձնավորում, չենք ատում նախարարին, բայց թույլ չենք տա, որ նա մանիպուլյատիվ ոճով եւ արհամարհական խոսի դասախոսների հետ, քանի որ կիսահեգնական, ծաղրական ժպիտով խոսելը նախարարին վայել պահվածք չէ, մենք ոչ ուզում ենք սպանել նախարարին, ոչ էլ ատում ենք, բայց կարծում ենք, որ եթե ինքը որեւէ կոռումպացված դասախոսի գիտեր, թող դուրս հրավիրեր այդ օրը, ոչ թե ամեն ինչ ընդհանրացներ»:

Գեւորգ Գյուլումյանը հավելեց, որ 3 աշխատանքային օր հետո, երբ ստանան իրենց նամակների պատասխանները, կորոշեն, թե ինչ են անելու հետագայում: Ուսանողը նորից ընդգծեց, որ իրենք ակնկալում են դատապարտող դիրքորոշում ու հայտարարություն բուհի ռեկտորի պաշտոնակատարի եւ գիտխորհրդի կողմից:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930