Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ Վաչագան Ներսեսյանին մեղադրանք է առաջադրված. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 20,2019 11:32

ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ Վաչագան Ներսեսյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ինչ քրեական գործով է նա անցնում։ Մասնավորապես, իրավապահ համակարգը երկու անձի մեղադրանք է առաջադրել, որոնցից մեկը Վաչագան Ներսեսյանն է։

Այսպիսով, նախաքննական մարմինը Արթուր Ներսեսյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա, լինելով թիվ N զորամասի ֆինանսական ծառայության պետ, պաշտոնատար անձ, համապատասխան ֆինանսական փաստաթղթերում պարբերաբար ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով, խարդախությամբ հափշտակել է զորամասին հատկացված դրամական միջոցներից առանձնապես խոշոր չափերով՝ 9 միլիոն 740 հազար 630 դրամ։

Իսկ Վաչագան Ներսեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, կոչումով գնդապետ, հանդիսանալով պետ եւ պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը՝ ՊԲ հրամանատարի 01.05.2013թ. թիվ 1402 հրամանի հիմքով զորամասի ֆինանսական ծառայության պետ հանդիսացող, մայոր Արուսիկ Պետրոսյանին պատճառելով 905 հազար 203 ՀՀ դրամի վնաս։ Բացի այդ, ծառայության նկատմամբ դրսեւորել է անփույթ վերաբերմունք, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետեւանքներ, պետությանը պատճառվել է 9 միլիոն 740 հազար 630.8 ՀՀ դրամի վնաս։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վաչագան Ներսեսյանի նկատմամբ նույնիսկ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին, եւ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով, եւ 375 հոդվածի առաջին մասով՝ իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930