Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տվել կարգավորման իր տեսլականը չկապել նախկին նախագահների նկատմամբ իր վերաբերմունքի հետ

Նոյեմբեր 20,2019 11:30

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիս է անցկացրել ռուս լրագրողների համար, որի ընթացքում անդրադարձել է Արցախի կարգավորման հարցին՝ ընդգծելով, որ կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար:

«Եթե Ադրբեջանի նախագահը հանդես գա նույնպիսի հայտարարությամբ, ապա դա կնշանակի, որ մենք հնարավորություն ունենք բանակցային գործընթացում գրանցել իրական բեկում»,- ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ իրավիճակն այլ կլիներ, եթե բոլորի համար ընդունելի լուծումներ լինեին, բայց առայժմ այդպիսիք չկան:

Վարչապետը նաև ընդգծել է, որ իր կողմից առաջարկված բանաձևը տարբերվում է իր նախորդների հակամարտության կարգավորման տարբերակից, և խորհուրդ է տվել կարգավորման իր տեսլականը չկապել նախկին նախագահների՝ ղարաբաղցիներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ իր վերաբերմունքի հետ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930