Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզարշավին որեւէ ակնարկ անգամ չէին արել, որ նախատեսում են բուհերում ոչ պարտադիր դարձնել «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները. «Հրապարակ»

Նոյեմբեր 20,2019 11:17

70 տոկոս ստացած Նիկոլ  Փաշինյանն ու իր «Իմ քայլն» ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավին որեւէ հայտարարություն, ակնարկ անգամ չէին արել, որ նախատեսում են բուհերում ոչ պարտադիր դարձնել «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները։

«Իմ քայլի» կրթական ծրագրի «Ներառական մրցունակ կրթական համակարգ եւ զարգացած գիտություն» բաժնում չենք կարդում այս մասին որեւէ տող։ Միայն ընդհանրական բնույթի ձեւակերպումներ են. «Մեզ համար գերակա նպատակ ենք սահմանելու կրթության եւ գիտության զարգացումը, ինչի շնորհիվ է միայն հնարավոր հասնել կայուն ու ներառական զարգացման եւ համընդհանուր բարեկեցության»։

Կամ՝ «Կրթօջախները Հայաստանում լինելու են ազատ ստեղծագործման կենտրոններ։ Այստեղ է ծնվելու եւ զարգանալու իրավական եւ տնտեսական ոլորտը նորարարությամբ լցնող ուժը»։

Բուհերի մասով «Իմ քայլի» ծրագրում մի տող կա. «Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու հատկապես համալսարանների կրթական ծրագրերի արդիականացմանը եւ բուհերը գիտության ու նորարարության կենտրոն դարձնելուն, որտեղ կկարեւորվեն բուհի ինքնավարությունը, ակադեմիական ազատությունները եւ բուհի՝ հասարակական եւ գիտական արժեք ստեղծելու մանդատը»։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ չի հիշում, որ որեւէ բան գրված լիներ նրանց ծրագրում, սակայն ենթադրեց. «Եթե ծրագրում կա «ակադեմիական ազատության ավելացում» բառակապակցությունը, դրա մեջ կարող է մտնել։ Ու դժվար թե նախընտրական շրջանում էդպիսի կետ մտցնեին», քանի որ, եթե կոնկրետ գրեին, խոցելի կդառնային։ ԿԳՄՍ-ն այս նախագիծը հենց բուհերին ակադեմիական ազատություն տալով է պայմանավորում։ Սա, իհարկե, չի նշանակում, որ քաղաքականության մեջ խաբելը, այն էլ նման կարճաժամկետ կտրվածքով, նորմալ է։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930