Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում հավասարաչափ ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին. «Ամերիկայի ձայն»

Նոյեմբեր 19,2019 23:45

ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ջեքի Սփիերը, Ֆրենք Փալոնը և Ադամ Շիֆը նոյեմբերի 18-ին նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, ուր կրկին մտահոգություն են հայտնել Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության անհամաչափության կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով պետքարտուղարին իրենց առաջին նամակին պատասխանելու և այս հարցի շուրջ անձնակազմի անդամների մակարդակով աշխատանքային հանդիպման համար՝ կոնգրեսականներն ընդգծում են, որ շարունակում են մտահոգված մնալ այս երկու երկրների միջև ռազմական օգնության չափերի հարցում: Նամակում կոնգրեսական Շիֆը, Սփիերն ու Փալոնը անհամաձայնություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարի այն պնդման վերաբերյալ, ըստ որի, 102 միլիոն դոլարի ռազմական օգնությունը Ադրբեջանին չի խաթարում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ու չի օգտագործվի որևէ կերպ Հայաստանի դեմ ռազմական հարձակման ժամանակ:

Նամակում կոնգրեսականները փաստել են, որ Ադրբեջանի ռազմական ներուժը վերջին տարիներին անընդմեջ աճում է: Նրանք ընդգծել են, որ ամերիկյան ռազմական օգնությունը հնարավորություն կտա Ադրբեջանին է՛լ ավելի մեծացնել ռազմական ներուժը եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակում իրականացնելու հնարավորությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930