Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Չանդիրյան. «Ուզում եմ հասկանալ, թե օլիմպիական վարկանիշի ի՞նչ հնարավորություն ունենք»

Նոյեմբեր 19,2019 23:15

Ջրացատկի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ նախատեսում է դեկտեմբերի 1-ից 14-ը մարզիկների ուսումնամարզական հավաք կազմակերպել Մոսկվայում՝ «Օզերո կրուգլոյեում»: Ռուսաստանի ազգային ու երիտասարդական հավաքականների հետ համատեղ մարզումներ կանցկացնեն Վլադիմիր Հարությունյանը, Վարդան Բայանդուրյանը եւ տակավին երիտասարդ ջրացատկորդ Մարատ Գրիգորյանը:

«Սինքրոն ցատկի զույգում, հավանաբար, նկատեցիք, որ փոփոխություն կա: Ուզում ենք տեսնել, թե նոր կազմով ինչ ենք ստանում: Իսկ Մարատին ընդգրկել եմ, որովհետեւ եկող տարվա ամռանն ունենք Եվրոպայի երիտասարդական առաջնությունը եւ աշխատելու ենք նրա հետ նոր ցատկեր հավաքել:

Մոսկովյան հավաքից հետո մարզումները կշարունակվեն: Հնարավոր է, որ մի հավաք էլ կազմակերպենք: Մեր մարզաձեւում միջազգային մրցումների պակաս չկա, բայց իմ համար ամենակարեւորը սինքրոն ցատկի զույգ պատրաստելն է, որպեսզի կարողանամ հասկանալ, թե օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելու ի՞նչ հեռանկարներ ունենք: Փետրվար ամսին երկու հատ Գրան Պրի ունենք:

Մրցաշրջանը դրանցով ենք սկսելու: Դրան հաջորդելու է Ուկրաինայի բաց առաջնությունը, որի ժամկետները փոխվել են: Դրանից կախված կլինի կմասնակցե՞նք, թե ոչ: Ջրացատկում վարկանիշային միայն Աշխարհի գավաթն է, որը փուլեր չունի: Այսինքն, անվանափոխված աշխարհի առաջնությունն է: Հնարավոր է, որ այնտեղ 30 զույգ հանդես գա: Ուղեգրի համար մեզանից պահանջվելու է զբաղեցնել նվազագույնը 7-րդ տեղը: Մեր բոլոր ծրագրերը ուղղված են այդ առաջնությանը նախապատրաստվելուն»,-ասաց մարզիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930