Լրահոս
Օրվա լրահոսը

«27-ի վերաբացման, Մարտի 1-ի ամբողջական բացահայտման հեռանկարը նրանց հանել է հավասարակշռությունից, զրկել է քնից, դադարից…». Վահան Շիրխանյան. 1in.am

Նոյեմբեր 19,2019 20:25

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հոդված է գրել Հոկտեմբերի 27-ի պատճառների և այդ ոճրագործության բացահայտման անհրաժեշտության մասին։ Հոդվածը Շիրխանյանը տրամադրել է «Առաջին լրատվական»-ին, և այն ներկայացնում ենք ստորև.

«Վազգենին սպանել են, երբ նա իր ստեղծագործական, կազմակերպչական կարողությունների բարձրագույն կետում էր։ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը 20-րդ դարի հայ հսկաներն են, պետական, քաղաքական, ռազմական առաջնորդներն են, և նրանք ամբողջ հայ ազգի սեփականությունն են։ Մենք պարտավոր ենք մանրամասնորեն ուսումնասիրել նրանց գործունեությունը, հասնել դրա էությանը, հաջողությունների և սխալների դրդապատճառներին և դա կծառայի, ապագա սերունդներին՝ որպես ուղեցույց։ Բոլոր նրանք, ովքեր շփվել, լսել են այդ հսկաներին, պետք է խոսեն, պատմեն նրանց նպատակների, ծրագրերի մասին, որովհետև դրանց մեջ ամփոփված են ազգի միասնության, երկրի զարգացման նրանց տեսլականները, որովհետև նրանք ամբողջ հայության հարստությունն են, որովհետև նրանց մասին չխոսելը կլինի դավաճանություն, որովհետև նրանց սպանելու պատվիրատուի գլխավոր հաշվարկը հենց լռության վրա է արված՝ ժամանակը մոռացության կտա նրանց, և նրանք վերջնականապես… կսպանվեն։ Նրանց սպանությանը հաջորդեց նրանց ծրագրերի պետականորեն ոչնչացումը, որոշումների չեղարկումը, իսկ 2001-ից Վազգենի վարկաբեկման անզուսպ մոլուցքը մամուլով։ Թերահավատներին խորհուրդ եմ տալիս կարդալ «Առավոտ» թերթին 2001թ. հուլիսի 7-ին տված «Վազգենին վարկաբեկելով՝ 27-ը չի պարտակվի» իմ հարցազրույցը։

Անսխալ մարդիկ չեն լինում։ «Սեփական հողում մարգարե չկա»։ Հայտնի խոսք է։ Բայց մենք պետք է կարողանանք վեր կանգնել նախանձի, չկամության քայքայիչ, պառակտիչ իրողությունից։ Մենք բոլորս պետք է անցնենք ինքնամաքրման քավարանով, միայն դրանից հետո, պատմության մեջ ազգային արժեքները կվերագտնեն իրանց արժանվույն տեղը, մեղավորները իրանց տեղը, միայն դրանից հետո կվերադառնան Հայրենիքից պարտադրողաբար դուրս մղված միլիոնավոր հայորդիները։ Մտավոր տկարությունը, նախանձը և ագահությունը, տարիներ շարունակ քանդել, ավերել, թալանել են երկիրը և այն վերածել ավերակի։ Ոմանց ամբիցիան, ինքնասիրահարվածությունը, ինքնամեծարման տենդը բերել է պատմության համատարած կեղծմանը։

Իրական հերոսները, ինչպիսիք են գեներալներ Իվանյանը, Անդրեասյանը, Դալիբալթայանը, Մարտիրոսովը, Հարությունյանը, Զինեվիչը, Սարգսյան Ալիկը, Սարգսյան Մուրազը, Աբրահամյանը, Գզողյանը, Հայրապետյանը, Տեր-Թադևոսյանը, մղվել են հետին պլան, իսկ առաջին պլանում հայտնվել են թալանչիների ռեժիմին քծնող և սպասարկող, թերուս, կարիերիստ անձինք։ Ստեղծվել էր մի ճահիճ, որում բազմացվել էին որդեր, հայաստանակեր որդեր։ Ճահիճը մշտապես սնուցվել էր։ Հիմա որդերը կատաղել են, զրկվելով սնուցումից, վայելքի, տռփանքի, հղփանքի կյանքից։ 27-ի վերաբացման, Մարտի 1-ի ամբողջական բացահայտման հեռանկարը նրանց հանել է հավասարակշռությունից, զրկել է քնից, դադարից, համախմբել ու ջրի երես է հանել նախկինում, գլուխները 10 վերմակի տակ պահած, հայատյաց, դասալիք, հետախուզվող, թալանից մշտապես սնվող, մատնիչ մարդկանց։ Թվում էր, թե հրաժարականին հաջորդած համահայկական ցնծությունը, որը սերժա-ռոբերտական իշխանությանը տրված ողջ հայության ամփոփ ու դաժան գնահատականն էր, այդ խայտառակ իշխանության մաս կազմող մարդկանց պետք է ստիպեր, գոնե մի քանի տարով լռել, ամոթից փողոց դուրս չգալ։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ հայաստանաքանդ իշխանությունը իր շուրջ էր հավաքել ամոթից, արժանապատվությունից, ինքնահարգանքից ու նաև հայկականությունից զուրկ մարդկանց։ Ռոբերտա-սերժական թալանի փողերը մի ամբողջ ոհմակ են ոտքի հանել և դրանց միջոցով, գիշեր-ցերեկ աշխատում են հեղափոխությունը, նոր իշխանությանը վարկաբեկելու, նրա աշխատանքները, ծրագրերը տապալելու, պատասխանատվությունից փախչելու ելք գտնելու համար։ Չկա այդպիսի ելք, վերադարձրեք թալանը և կրեք ձեր հայաստանաքանդ ոճրագործությունների համար օրենքով նախատեսված պատիժը։ Սա է միակ ելքը։

Դուք կատարել եք.

իշխանության բռնազավթում տասնյակ տարիներ,

ուժային կառույցների բազմակի կիրառում ժողովրդի դեմ,

արտագաղթում և աղքատացում խթանող պայմանների ծրագրված ստեղծում,

երկրի արդյունաբերության, գիտության, ագրոտնտեսության, սոցիալական ոլորտի քայքայում, հիմնահատակ ավերում, ազգային ունեցվածքի թալան,

ամրապնդել, օրինականացրել և սնել եք բարոյազրկման, այլասերման հիմքերը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930