Համացանցում օրերս ահազանգել էին, որ Դալմայի այգու տարածքում քանդում են 16-17-րդ դարերի գինու հնձանը։ Տեղեկացնում ենք, որ Դալմայի այգու տարածքում գտնվող հնձանը հաշվառված չէ ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1929-Ն որոշմամբ հաստատված Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։
Ուստի նշված հնձանը ներառված չէ ՊՄՊ Երևանի մարզային ծառայության հուշարձանների պահապաններին կցագրված պահպանության գոտիներում և դրա նկատմամբ որևէ գործառույթ չի իրականացվում։
Երևանի պետական ցուցակում որպես հուշարձան ընդհանրապես հաշվառված չէ որևէ հնձան։
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ