Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով պաշտպանների միջնորդությունը՝ վերահսկող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ պաշտպանների գնահատմամբ, դատախազ Պետրոս Պետրոսյանը կանխակալ վերաբերմունք է դրսեւորել եւ տվյալ գործի շրջանակում պատշաճ դատախազական վերահսկողություն չի իրականացրել։
Տուժողների եւ նրանց իրավահաջորդների ներկայացուցիչները, ինչպես նաեւ մեղադրող դատախազները առարկություններ էին ներկայացրել բացարկի դեմ՝ այն համարելով անհիմն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ