Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Օրենքով գողերին» առնչվող օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ. ինչո՞ւ ԲՀԿ-ն «դեմ» քվեարկեց

Նոյեմբեր 19,2019 18:20

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «օրենքով գողերին» եւ քրեական ենթամշակույթին առնչվող աղմկոտ օրինագիծը, որը քրեական պատասխանատվություն է սահմանում՝ քրեական ենթամշակույթ կրող խումբ ստեղծելու, խմբին հարելու համար:

Մինչեւ քվեարկությունը ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը խմբակցության անունից հայտարարեց. «Ցավում եմ, որ մեր որոշ գործընկերներ անձնավորված թիրախավորեցին մեր որոշ գործընկերների:

Ինչեւէ, ԲՀԿ-ի մոտեցումն այն է, որ ցանկացած հանցագործ պետք է պատժվի, ցանկացած սպառնալիք պետք է մեկուսացվի: Սակայն իրավական առումով այս օրինագիծը ծայրից ծայր խոցելի է, ուստի մենք «դեմ» ենք քվեարկելու»:

«Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ հայտնեց՝ օրինագծում իրավական անորոշություն կա, որն անմեղ մարդկանց հանդեպ իրավական հետապնդում կառաջացնի, ուստի ԼՀԿ-ն «ձեռնպահ» է քվեարկում:

«Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ նկատեց՝ երբ օրինագիծը քննարկվում էր պետաիրավական հարցերի հանձնաժողովում, իրավական բացերի մասին առաջարկներ չարվեցին, եւ առաջարկները դեռ կարող են քննարկվել՝ մինչեւ երկրորդ ընթերցում:

«Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանն էլ արձագանքեց Արտյոմ Ծառուկյանի հայտարարությանը. «Իմ քայլը» չի թիրախավորել ձեր խմբակցության որեւէ պատգամավորի, պարզապես մեջբերումներ են արվել ձեր խմբակցության պատգամավորների խոսքերից: Դա թիրախավորում չէ, այլ մեջբերում»:

Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է անցնի երկրորդ ընթերցում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930