ԱԺ պատգամավորների թվի առնվազն ¼-ի պահանջով ՀՀ ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-19թթ.-ի ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող մարմինների գործունեությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով:
Այս մասին ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա նշեց, որ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի դեկտեմբերի երեքին գումարվելիք ԱԺ հերթական նիստում:
«Իմ կարծիքով՝ այս հարցով կարող էր հանգիստ զբաղվել հանձնաժողովը, կամ ստեղծեր ենթահանձնաժողով, բայց քանի որ պատգամավորների ստորագրությունների անհրաժեշտ թիվը կա, կստեղծվի քննիչ հանձնաժողով»,-հավելեց Արարատ Միրզոյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ