Նոյեմբերի 18-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Թումանյան փողոցի մի բնակարանից շմոլ գազից թունավորման կասկածով բուժօգնության է տեղափոխել 75-ամյա մի կնոջ:
Րոպեներ անց հաղորդումներ են ստացվել, որ նույն հասցեից նույն ախտորոշմամբ տարբեր հիվանդանոցներ է տեղափոխվել ևս հինգ հոգի:
Մեկնած ոստիկանները պարզել են, որ բոլորն էլ թունավորվել են նույն բնակարանում՝ գազի արտահոսքից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն