Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Вор должен сидеть в тюрьме». Անդրանիկ Քոչարյանը՝ «հարց լուծողների» եւ «ճշտով տղերքի» մասին

Նոյեմբեր 19,2019 16:19

«Հայտնի ֆիլմում ասվում է՝ «Вор должен сидеть в тюрьме»…ըստ էության, ի՞նչ է նշանակում գող՝ ավազակ, ուրիշի ունեցվածքը թաքուն հափշտակող եւ խարդախությամբ յուրացնող: Նման նշանակություն ունեցող բառով բնութագրվող որեւէ անձ չի կարող համարվել հեղինակություն»,-ԱԺ ամբիոնից այսօր «օրենքով գողերին» եւ քրեական ենթամշակույթին առնչվող աղմկոտ օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Տարիներ շարունակ նշյալ բնորոշումը ստացվել է «քրեական հեղինակություն», «հարց լուծող», «ճշտով տղերք» հասկացությունների հետ: Պետության եւ օրենքի սահմաններից դուրս որեւէ մեկը հարց լուծել չի կարող: Այս վերջույթը սերում է դեռեւս խորհրդային տարիներից, երբ Ստալինի օրոք նման բանդաների ձեւավորումը մարդկային խմբերը կառավարելի դարձրեց: ՀՀ-ում դրանց կշիռն ավելի բարձրացավ նախկինում դրանց կողմից ընտրական գործընթացում մատուցած ծառայությունների արդյունքում»:

Հիմա, ըստ Անդրանիկ Քոչարյանի, նման բանդաները ոչ միայն հանրության շրջանում ունեն ազդեցություն, այլեւ իրենց կամքն են ուզում թելադրել քաղաքական իրադարձությունների եւ զարգացումների ուղղությամբ. «Քրեական մշակույթը տարիների ընթացքում թափանցել է նաեւ քաղաքական կառավարման դաշտ»:

Քոչարյանի խոսքով՝ նոր Հայաստանում նման երևույթներն այլեւս տեղ չունեն. «Ակնածանքի արժանի իրական հեղինակություններն առաջին հերթին պետք է կերտվեն բանակում, իրավապահ համակարգում, գիտության, մշակույթի, կրթության, սպորտի եւ այլ բնագավառներում՝ հայրենիքին անմնացորդ նվիրումի եւ օրինապաշտության համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930