«Ծնվել և մեծացել եմ մի քաղաքում, որտեղ քրեական հեղինակություններն ապօրինություններ, սպանություններ և հանցագործություններ են կատարել տարիներ շարունակ։ Այսօր մենք զրո հանդուրժողականություն ենք ցուցաբերում այս երևույթների հանդեպ»,-ԱԺ ամբիոնից այսօր «օրենքով գողերին» եւ քրեական ենթամշակույթին առնչվող աղմկոտ օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց օրինագծի հարակից զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
Նա նշեց. «Որոշ պատգամավորներ փորձում են հովանավորել այս երևույթը, կանխել պայքարը, սակայն քրեական ենթամշակույթը պետք է քրեորեն պատժելի լինի, հետքայլ չի լինելու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ