Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը կրկին մերժեց միջնորդությունը

Նոյեմբեր 19,2019 16:56

Քիչ առաջ դատարանը վերադարձավ խորհրդակցական սենյակից և կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ Մանվել Գրիգորյանին 5 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան) նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:

Այն ընթացավ առանց Մանվել Գրիգորյանի, քանի որ նիստի սկզբում նրա առողջական վիճակը վատացավ և նրան անվասայլակով տեղափոխեցին հիվանդանոց:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության վրա դրված արգելանքը հանելու մասին: Դատարանի դահլիճում նա հայտարարեց. «Մենք այժմ ցանկանում ենք դատարանին միջնորդություն ներկայացնել հանել «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության վրա դրված արգելանքը և անշարժ գույքի իրացումից ստացված դրամական միջոցներն ուղղել դատարանի կամ հարկային ծառայության ռեկվիզիտ հաշվին: Մենք իրոք ցանկանում ենք, որ արդարադատություն տեղի ունենա, և եթե կապացուցվի այս մեղքը, ցանկանում ենք, որ սա հատուցվի»:

Նախագահող դատավորը մի շարք հարցեր բարձրացրեց՝ օրինակ՝ արգելանքը դրվել է ա՞յս գործի շրջանակում, կա՞ն փաստաթղթեր և այլն: Լևոն Բաղդասարյանն ասաց, որ այդ գույքը ամբաստանյալներինը չէ:

Նախագահող դատավորը որոշեց հետաձգել միջնորդության քննությունը մինչև բավարար հանգամանքների և փաստաթղթերի ներկայացումը:

Լևոն Բաղդասարյանը ներկայացրեց հաջորդ միջնորդությունը՝ միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին հրավիրել դատարան հարցաքննության: Այս միջնորդությունը մերժվեց: Նախագահող դատավորը պարզաբանեց, որ դա ոչ ժամանակին ներկայացված միջնորդություն է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930