Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սա այլեւս Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի Հայաստանը չէ». Սարգիս Քլոյան

Նոյեմբեր 19,2019 16:07

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր շարունակվում է «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործով դատական նիստը:

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, առարկեց մեղադրող դատախազներին վարույթից հեռացնելու, պաշտպանական կողմի միջնորդության դեմ: «Մենք հիմնական պատճառը չենք ասում՝ ինչի՞ց առաջացավ Մարտի 1-ը, ո՞վ է հիմնական մեղավորը. 2008 թվականի փետրվարի 19-ի խայտառակ ընտրությունները. մեշոկներով փողեր էին բաժանում՝ իմ աչքի տեսածով…»,- ասաց Սարգիս Քլոյանը:

Նրա խոսքը կիսատ մնաց. նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը ընդհատեց Սարգիս Քլոյանի ելույթը՝ հորդորելով դիրքորոշում հայտնել դատախազների բացարկի միջնորդության վերաբերյալ:

Սարգիս Քլոյանը շարունակեց. «Գլխավոր պատճառը՝ շատ կարճ ասեմ. Հանրապետության հրապարակից բոլոր ցուցարարները միացան Լեւոն Տեր- Պետրոսյանին: Սերժ Սարգսյանը մնաց միայնակ կանգնած՝ իր մի քանի ռաբիս երգիչների հետ: Սա այլեւս Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի Հայաստանը չէ, սա մեր քառօրյա պատերազմում հաղթած հերոսների Հայաստանն է, սա Մարտի 1-ին զոհված մեր երեխաների նոր Հայաստանն է, սա դատավոր Աննա Դանիբեկյանի նոր Հայաստանն է: Ես կողմ եմ, որ մեր դատախազները ավարտին հասցնեն այս գործը: Կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանը, կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրել եւ ապրելու ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում: Դուխով»:

Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն էլ իր առարկությունը ներկայացնելով՝ ասաց. «Դուք նախորդ դատական նիստին թույլ տվեցիք, որ Ալումյանը դատարանները շրջափակելը համարի սարսափազդու մի դեպք։ Ես ուզում եմ ասել հետեւյալը. Այն, ինչը ժողովուրդն արել է դատարանների հետ կապված, շատ ավելի լավ է, քան «Չերյոմուխա» կրակելը, քաղաքի կենտրոնում փշալարեր դնելն ու զոհեր ունենալը»:

Դատարանի դահլիճում գտնվող Ռոբերտ Քոչարյանի ընդդիմախոսները ծափերով արձագանքեցին Սեդա Սաֆարյանի հայտարարությանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930