Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան) նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:
Մանվել Գրիգորյանը ներկա էր դատական նիստին: Սակայն քիչ անց նրա առողջական վիճակը կրկին վատացավ:
Նիստն ընդմիջվեց: Այս պահին նիստը շարունակվում է առանց Մանվել Գրիգորյանի:
Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը սա անմարդկային վերաբերմունք որակեց ու հայտարարեց. «Քիչ առաջ ականատես եղանք դաժան վերաբերմունքի: Անձին պառկած վիճակից բերել են դատական նիստի և նորից փորձում են արդարադատություն իրականացնել: Սա ուղղակի անթույլատրելի է, հարգելի նախագահող: Եթե մեզ համար արդարադատությունը միայն այն է, որ ապացուցենք Գրիգորյանի մեղքը, և նա պատիժ ստանա, դա այլ թեմա է և այստեղ իրավապաշտպանները գործ չունեն անելու»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ