Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա քրեորեն պատժելի արարք է». Տիգրան Եգորյանը հիմնավոր չի համարում Պետրոս Պետրոսյանի բացարկի միջնորդությունը

Նոյեմբեր 19,2019 15:52

«Եթե ինչ-որ նյութեր չեն բերվել դատարան, ապա դա պետք է որ պաշտպանական կողմին հնարավորություն տար ավելի լավ պաշտպանվել, ոչ թե բողոքարկել կամ բացարկի միջնորդություն ներկայացնել»,- այսօր շարունակվող «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործով դատական նիստի ժամանակ, իր ելույթում ասաց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը՝ իր առարկությունը հայտնելով պաշտպանական կողմի գործողությունների դեմ:

Հիշեցնենք, պաշտպանական կողմը մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկի միջնորդություն է ներկայացրել:

Նա անիմաստ է համարում դատախազին ուղղված նախատինքները՝ մեղադրանքները պաշտպանելու համար, քանզի դատախազությունը մեղադրանքը հաստատելու պահից հստակ դիրքավորվում է մեղադրանքը պաշտպանելու կողմում. «Դատախազը դատարանում կողմ է, հետեւաբար՝ մեղադրել նրան ու բացարկի միջնորդություն ներկայացնել իր մեղադրանքը պաշտպանելու հարցում, անիմաստ է»: Տիգրան Եգորյանը գտնում է, որ եթե պաշտպանական կողմը դատախազին մեղադրում է ինչ-որ ապացույցներ թաքցնելու մեջ, ապա դրա լուծումը բացարկ ներկայացնելը չէ. «Դա քրեորեն պատժելի արարք է ու այլ ընթացակարգ է ենթադրում: Բայց ես նման փաստերի չեմ հանդիպել»:

Նա նաեւ բացարկի միջնորդության հիմք չի համարում՝ «Մարտի 1»-ի մայր գործից այս գործ ինչ-որ նյութեր չբերելը:

Տիգրան Եգորյանը՝ պաշտպանական կողմի փաստարկները բացարկի միջնորդության մասով, արժանի փաստարկներ չի համարում:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգի տապալում: Նա նաեւ մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գևորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:

Գործով կալանքի տակ է գտնվում միայն Ռոբերտ Քոչարյանը: Նա կալանավորվել է 3 անգամ: Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930