ՀՅԴ Երիտասարդական միության անդամ, ուսանող Ստելլա Հունանյանը եւս հիասթափված է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի եւ ԵՊՀ դասախոսների հետ հանդիպումից:
«Ես այլ բան էի ակնկալում այդ հանդիպումից, միակ բանը, որ հնչեց, անհիմն մեղադրանքներն էին դասախոսներին ուղղված` ինչու սա չեք արել ժամանակին, ինչու այս առաջարկների մասին չեք մտածել, մինչդեռ այդ «ինչու»-ի պատասխանը այն էր, որ հարցերով, որոնց մասին բարձրաձայնվում էր, պիտի զբաղվեր նախարարությունը, այլ ոչ թե անհատները եւ դասախոսները»,-ասաց ուսանողուհին:
Նա ընդգծեց, որ իրենց բողոքի գործողությունները շարունակվելու են, եւ դրանք կավարտվեն այն ժամանակ, երբ իրենց օրակարգը սպառվի եւ բավարարվի իրենց հիմնական պահանջը, որն է` Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ