Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվող «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործով դատական դատական նիստի մեկնարկին դատական կարգադրիչները դատարանի դահլիճից հեռացրեցին քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին։ Պատճառն այն էր, որ Վարդգես Գասպարին դատարանի դահիճում հայտարարեց, որ դատական կարգադրիչները Քոչարյանի աջակիցների կողմից կաշառված են։ Իր պնդումը նա հիմնավորում է այսպես՝ Քոչարյանի աջակիցներին թույլատրում են, որ նրանք նիստերի դահլիճում գոռգոռան, մինչդեռ իրեն ձեռքի «A4» ֆորմատի թուղթը, որի վրա գրված է «Քոչարյան մարդասպան» եւ այլն, թույլ չեն տալիս բարձրացնել:
Դատարանի դահլիճից հեռացնելուց հետո, Վարդգես Գասպարին «հանգրվան գտավ» դատարանի միջանցքում:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում նա ԲԴԽ-ին էլ մեղադրեց Ռոբերտ Քոչարյանի կողմից կաշառված լինելու մեջ՝ ասելով, որ կարգադրիչները եւ ԲԴԽ-ն թույլատրելով Քոչարյանի աջակիցների գոռգոռոցները դատարանի դահլիճում, որ վերջինս հերոս է, հաստատում են «Քոչարյանի հեգեմոնիան», այդ կարծիքը ներկայացնելով իբր հանրային:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ