Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

59 միայնակ տարեցների տարեկան կոմունալ ծախսերը կհոգա պետությունը

Նոյեմբեր 19,2019 15:20

ԱԺ-ն այսօր քննարկում է կառավարության օրինագիծը, որը սահմանում է՝ պետության հատկացրած սոցիալական բնակարաններում բնակվող միայնակ տարեցների կոմունալ վճարումները կիրականացնի պետությունը: Ինչպես ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը (լուսանկարում), պետությունը միայնակ տարեցներին միայն բնակարան է տալիս, իսկ կոմունալ խնդիրները լուծում են իրենք. «Սակայն կենսաթոշակը չի բավականացնում կոմունալների վճարմանը եւ այլ խնդիրներին: Մեծ պարտքեր կան կուտակված»:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ այս պահին Մարալիկի եւ Երեւանի սոցիալական բնակարաններում ապրում են 59 միայնակ տարեցներ, որոնց կոմունալ ծախսերի տարեկան փոխհատուցման շնորհիվ նրանք կխնայեն մոտ 144 000 դրամ եւ կկարողանան գումարն ուղղել սննդի եւ այլ կարիքները հոգալուն:

Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քվեարկվի ԱԺ նիստում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930