Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կազմավորված է

Նոյեմբեր 19,2019 15:03

Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ այսօր առաջադրված թեկնածուներն ընտրվեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր անդամներ: Հինգ թեկնածուների օգտին խորհրդարանը մեծամասամբ դրական է քվեարկել:

Այս մասին այսօր ԱԺ-ում տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքները ներկայացնելիս հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: Նրա փոխանցմամբ՝ պատգամավորների ձայները բաշխվել էին հետեւյալ կերպ.

Կառավարության առաջադրած թեկնածու Լիլիթ Ալեքսանյան– «կողմ» 85, «դեմ» 15:

«Իմ քայլի» թեկնածու Էդգար Շաթիրյան-«կողմ» 96, «դեմ» 6:

ԲՀԿ առաջադրած թեկնածու Նարեկ Համբարձումյան-«կողմ» 71, «դեմ» 31:

«Լուսավոր Հայաստան»-ի առաջադրած թեկնածու Հայկուհի Հարությունյան-«կողմ» 90, «դեմ» 12:

Բարձրագույն դատական խորհրդի առաջադրած թեկնածու Արամայիս Փաշինյան-«կողմ» 85, «դեմ» 16:

Այսպիսով, ինչպես ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձանագրեց, խորհրդարանը հավանության քվե տվեց բոլոր թեկնածուներին. «Այժմ ունենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Հաջողություն ենք մաղթում աշխատանքում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930