Լրահոս
Օրվա լրահոսը

Չավուշօղլուն հերթական անգամ զորակցություն է հայտնել Ադրբեջանին Ղարաբաղի հարցում. Ermenihaber

Նոյեմբեր 19,2019 14:02

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խորհրդարանի ամբիոնից խոսել է իր ղեկավարած գերատեսչության 2020-ի առաջնահերթությունների մասին: Թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսքում Թուրքիայի գլխավոր դիվանագետն անդրադարձել է Արցախի հակամարտությանը` ևս մեկ անգամ այդ հարցում անվերապահ աջակցություն հայտնելով Ադրբեջանին:

Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան ցանկանում է Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն տեսնել, ինչի համար «Հայաստանը պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի ու Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանն ուղղված կոնկրետ քայլեր անի»:

Նախարարն անդրադարձել է նաև Վրաստանի հետ հարաբերություններին՝ շեշտելով, որ դրանք ավելի են ամրապնդվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի, Թանափ (Տրանսանատոլիական) գազատարի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծերով: Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հակամարտությունների վերաբերյալ էլ հայտարարել է, որ Անկարան աջակցում է դրանց լուծմանը Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930