Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա ռիսկայնության գնահատման հստակ մեխանիզմ»․ ինքնասպանությունների դեպքերը՝ ՔԿՀ-ներում. Ա1+

Նոյեմբեր 19,2019 13:52
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել էր ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորված Սարգիս Աբելյանի դին՝ 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի ամրակապով կախված վիճակում։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանն ասաց, որ մահվան դեպքի մանրամասներին ծանոթանալու համար այց է իրականացվել քրեակատարողական հիմնարկ։
Նա նշեց, որ 2017 թվականին ՔԿՀ-ներում արձանագրվել է մահվան 17 դեպք, 2018-ին՝ 8, որից 2-ն ինքնասպանություն, 2019-ի տարեվերջին կհրապարակվեն այս տարվա տվյալները, և արդեն մահվան դեպքերի աճ է գրանցվել։ Համակարգային խնդիրները ՔԿՀ-ներում, ըստ նրա, առավելապես վերաբերում են կանխարգելմանը. մարմինների կողմից ռազմավարության և ընթացակարգերի բացակայություն, ըստ միջազգային և ՀՀ ՄԻՊ չափանիշների կան անձանց խմբեր, որոնց ինքնասպանություների ռիսկայնությունը բարձր է (երիտասարդներ, անչափահասների, ովքեր չեն ակնկալել, թե ինչի հետ են բախվելու, ովքեր ունեն հոգեկան առողջության խնդիրներ), չկա ինքնասպանության ռիսկայնության գնահատման հստակ մեխանիզմ, կալանավորի ընդունման պահին սահմանափակվում են նրա բժշկական զննության հնարավորությունները՝ հոգեկան, մարմնական, ֆիզիկական։
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասաց, որ իմանալով մահվան դեպքի մասին՝ անմիջապես Արդարադատության նախարարության թեժ գիծ է զանգահարել և պարզել, որ այն շաբաթ և կիրակի օրերին չի աշխատում։
Նա ասաց, որ հսկիչները, ՔԿՀ աշխատակիցներն են սովորաբար բռնություն գործադրում կալանավորների նկատմամբ։ Սպանության դեպքերը, ինչպես բանակում, զորամասերում, այնպես էլ ՔԿՀ-ներում, ըստ Ժաննա Ալեքսանյանի, որակվում են որպես ինքնասպանություն։
 
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930