ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին
Կարո՞ղ եք պարզ, մատչելի, ինչպես ընկերներից մեկին նամակ գրելիս՝ ահա այդ անվերամբարձ ոճով շարադրել, թե իր չգիտեմ՝ հարյուր քսանքանիամյա ընթացի մեջ Հայաստան երկրի եւ հայ ժողովրդի համար առարկայական ի՞նչ է արել Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Այս հարցին պատասխանելու ժամանակ ես ձեզ թողնում եմ:
Մինչ այդ թվարկեմ Դաշնակցության ընթացքի առանցքային հանգրվանները: Օսմանյան բանկի գրավում, ապա Ռուսաստանի դեսպանության միջնորդությամբ Պոլսից ապահով հեռացում, երբ դեռ նավը Ոսկեղջյուրի ջրերում էր, իսկ քաղաքում արդեն սկսվել էր «զուլումը»՝ հայերի կոտորածը: Արեւմտյան Հայաստանում ապստամբության մի քանի ձախողված փորձ, որ 300 000 հայի կյանք արժեցավ:
1907թ. Փարիզ: Դաշնակցությունը բանակցությունների մեջ է մտնում երիտթուրքերի հետ: Հաջորդ տարի Թուրքիայում տեղի է ունենում «հեղափոխություն»: Սուլթան Աբդուլ Համիդը գահազուրկ է արվում, աքսորվում Սալոնիկ: Օսմանյան կայսրությունում հռչակվում է սահմանադրական կարգ, մեջլիսում մի քանի «մեպուսական» աթոռ է ստանում նաեւ Դաշնակցությունը: Եվ անմիջապես օրենքի նախագիծ բերում, որով թուրքական բանակ են զորակոչվում նաեւ հայերը: Օսմանյան կայսրության 500-ամյա պատմության մեջ դա հայերին բանակ զորակոչելու առաջին դեպքն է: 1909թ.-ին տեղի են ունենում Ադանայի ջարդերը: Դաշնակցությունը լռելյայն ընդունում է մեջլիսի հանձնաժողովի եզրակացությունը, որ պատասխանատուները սուլթանի կողմնակիցներն են, հակահեղափոխականները:
Կարդացեք նաև
Մոտենում է առաջին համաշխարհային պատերազմը: Կովկասում Դաշնակցությունը նախաձեռնում է հայ կամավորական ջոկատների կազմավորումը: Զուգահեռաբար ՀՅԴ նախաձեռնությամբ 1912թ.-ին ստեղծված՝ գերմանա-հայկական ընկերության միջնորդությամբ բանակցություններ են սկսվում երիտթուրքերի հետ: Թե ինչ աղետալի հետեւանքներ ունեցավ «երկու աթոռի վրա նստելու» այդ քաղաքականությունը՝ մեկնաբանության կարիք, կարծում եմ, չկա:
Գալիս է 1918 թվականը: Վրացիները եւ թաթարները ծրագրում են պետական անկախության հռչակում: ՀՅԴ-ն դեմ է Կովկասն Ռուսաստանից անջատելուն եւ սեպարատ բանակցություններ է սկսում բոլշեւիկների հետ: Կնքվում է գործարք՝ Դաշնակցությունը զինված աջակցություն է ցուցաբերում Բաքվում Ստեփան Շահումյանի «կառավարությանը»: Փոխարենը բոլշեւիկները ճանաչում են Թուրքահայաստանի ինքնորոշման՝ ընդհուպ մինչեւ կատարյալ անջատում, իրավունքը: Վրացիները եւ թաթարները հռչակում են անկախություն: Դաշնակցությունը երկու օր հետո հրապարակում է մի «հռչակագիր»՝ առանց օգտագործելու «Հայաստան» անվանումը եւ նշելու երկրի սահմանները: Ընդ որում, դա արվում է Օսմանյան Թուրքիայի ճնշման տակ, թուրքական կառավարությունը Բաթումի բանակցություններում պարզապես պարտադրում է, որ հայերը նույնպես անկախություն հռչակեն: Մի քանի ամիս հետո Թուրքիան պարտվում է, զորքերը դուրս բերում Այսրկովկասից: Հայաստանի տարածքներն ընդարձակվում են:
1920թ. գարնանը կտրուկ փոխվում է իրավիճակը: Բրիտանական ուժերը հեռանում են, գալիս են բոլշեւիկները: Ադրբեջանը խորհրդային է հռչակվում եւ նույն օրն էլ ներկայացնում Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը դատարկելու վերջնագիր: Մայիսին ապստամբություն է բռնկվում Ալեքսանդրապոլում, որը կառավարական ուժերի կողմից առանձնակի դաժանությամբ ճնշվում է: Կազմավորվում է Բյուրո-կառավարություն, խորհրդարանի լիազորությունները դադարեցվում են: Օգոստոսի 10-ին բոլշեւիկյան Ռուսաստանն առաջարկում է զինադադար կնքել: Սկսվում են բանակցություններ: Հայաստանի պատվիրակությունը, սակայն, գործնական համաձայնության ոչ մի լիազորություն կառավարությունից չուներ, որովհետեւ, ինչպես պատվիրակության ղեկավար Լեւոն Շանթն է հետագայում ասել՝ «բոլորի ականջը Փարիզի վրա էր»: Սպասում էին, որ կունենան ազատ, անկախ եւ միացյալ Հայաստան՝ Կիլիկիայով հանդերձ: Հետեւանքները հայտնի են՝ հայ-թուրքական պատերազմ, Կարսի եւ Ալեքսանդրապոլի անկում, իշխանության փոխանցում Հայաստանի Հեղկոմին:
Գալիս է 1921 թվականը, Մոսկվայում սպասվում են ծանր բանակցություններ: Եվ Դաշնակցությունը փետրվարին տապալում է խորհրդային իշխանությունը, օգնության խնդրանքով դիմում… քեմալական Թուրքիային: Արդյունքում մոսկովյան բանակցություններին հայ պատվիրակները չեն հրավիրվում, Հայաստանի սահմանները գծվում են ռուս-թուրքական համաձայնությամբ՝ մեզնից օտարելով ոչ միայն Կարսը, Իգդիրը, Սուրմալուն, այլեւ՝ Նախիջեւանը եւ Լեռնային Ղարաբաղը: Ապրիլին բոլշեւիկյան ուժերը վերագրավում են Երեւանը, Դաշնակցության «Փրկության կոմիտեն» հեռանում է Սյունիք: Հետո Դաշնակցությունը չեզոք Ռիգայում գաղտնի բանակցություններ է վարում բոլշեւիկների հետ: Առարկան «Փրկության կոմիտեի» անդամների ապահով անցումն է Պարսկաստան՝ Հայաստանի պետական գանձարանից կողոպտած գումարներով, զարդերով եւ մնացած ամեն ինչով հանդերձ: Բոլշեւիկները տալիս են ապահովության երաշխիքներ: «Փրկության կոմիտեն» անցնում է Պարսկաստան, որտեղ ծայր են առնում նողկալի գզվռտոցներ՝ կողոպտած գումարների բաժանման հարցով: Հետո նրանք ցրվում են՝ ով որտեղ հարմար է գտնում:
Պայթում է երկրորդ համաշխարհային պատերազմը: Եվ Դաշնակցությունը կրկին հուսավառվում է Հայաստանի անկախության գաղափարով: Այնքան, որ համագործակցության է գնում… նացիստների հետ: Հետո գալիս են «Ըսփյուռքին մեջ հայապահպանության»՝ փաստացի՝ նոր դրամահավաքի, գաղութներում ազդեցության «գոտիների վերաբաժանման» Էջմիածին-Անթիլիաս դիմակայության սադրման եւ միմյանց երկրային ու երկնային բոլոր մեղքեր վերագրելու տասնամյակները:
Վրա է հասնում «պերեստրոյկան»: Սկսվում է Շարժումը, եւ Դաշնակցությունը հանդես է գալիս այն փաստացի դատապարտելու, ԽՍՀՄ իշխանությունների հետ համագործակցելու կոչով:
Շարունակությունն արդեն մեր աչքի առաջ է կատարվել՝ կատաղի դիմադրություն Հայաստանի անկախության հռչակմանը, սահմանադրության ընդունմանը, 1992թ. հունվարին Արցախում իշխանության բռնազավթումը, Արթուր Մկրտչյանի արյան ուրացում, 98-ի պետական հեղաշրջման ջատագովում, սատարում ԼՂ կարգավորման «տարածքների փոխանակման» տարբերակին, քսանամյա անդուլ ջանք՝ իրեն վերագրելու 1918թ. համաժողովրդական պատերազմը Սարդարապատում եւ Բաշ-Ապարանում, Ղարաբաղյան պատերազմի հաջողությունները:
Սա է Դաշնակցության՝ իրականին հնարավորինս մոտ, պատմությունը, որից որոշ դրվագներ, ինչպես, ասենք, զորավար Անդրանիկի դեմ հալածանքներն ու նրա նսեմացումը բաց են թողնված:
Ես ձեր պատասխանին սպասում եմ:
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Բա որ ասում ենք՝ պատմությունը սովորել է պետք, խորացված ու լուրջ…
Սովորած լիներ՝ էս տափակ հարցն ու կամայական վերլուծությունները չէին առաջանա մոտը:
Երևի վստահ է, որ ոչ մի լուրջ մարդ բան ու գործը չի թողնելու իրեն տարրական գիտելիքներ փոխանցելու համար… Գրել է պողոսների համար:
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ……..
I and at least 4 million ARF Armenians feel sorry for you
Սրան ճանաչում եմ, Ստեփանակերտում է ապրում։ Հին աբիժնիկ է։
Պետք է հասկանալ և իմանալ, թե ինչու է այսպիսի կեղտոտ ու ապատեղեկատվական խզբզոցներ անում։ Հիմա սա Արայիկ Հարությունյանի նախընտրական շտաբում է, որն ուզում է Արցախի նախագահ դառնալ։ Օրեր առաջ Հրանտ Մարգարյանն իր ելույթում նշեց, որ Արցախը չի ընտրի Նիկոլ Փաշինյանի կամակատար թեկնածուին։ Ու սրանք, իրենց այսպիսի տգետ ու կեղտոտ խաղերով փաստեցին, իրենք իրենց մատնեցին, որ հենց իրենք են այդ կամակատարները ու անցել են հակադաշնակցական նման կեղտոտ հնարքների։
Սրա գրած էշություններին չեմ անդրադառնա, իմաստ չունի։ Միայն մի բան կասեմ. Վահրամիկ, պատմություն սովորի, իրական ակադեմիական պատմություն՝ փաստերի, արխիվների հիման վրա, իսկ կարդացածդ սովետի ժամանակ տպված սուտ ու հակագիտական աղբը կարող ես վառել, տաքանալ, ավելի օգտակար կլինի։
Չնայած … այսպիսի կեղտոտ հնարքներով պետք է մի ձև վարձահատույց լինես քեզ վճարող օլիգարխ «Կարաբաս- Բարաբաս» Արայիկ Հարությունյանին։
#Գեղից_մարդ_կա_ճանաչող_կա_Քեզ_շնորհքով_պահիր_Բուռունղուկ
«ՀՅ Դաշնակցության պատմության խեղաթյուրման վերջին փորձերը»՝
https://www.arfd.am/wp-content/uploads/2019/11/ՀՅ-Դաշնակցության-Պատմության-Խեղաթյուրման-Վերջին-Փորձերը.pdf
«Գիրքը նվիրված է վերջին շրջանում [2005] Հայաստանում հրապարակված առանձին աշխատություններում և հոդվածներում ՀՅ Դաշնակցության պատմության ու գաղափարախոսության խեղաթյուրման ու վարկաբեկման փորձերի քննադատական վերլուծությանը: Նախատեսված է գիտական և քաղաքական շրջանակների ու լայն հասարակայնության համար: »
————————————————
հակադաշնակցական հոգեկան խանգարումէն տառապողներուն համար բան պիտի չփոխէ, քանզի այդ հիւանդութիւնը անդարմանելի է… սակայն ուղղամիտ հայերուն համար, անոնք որոնք իսկապէս կ’ուզեն տեղեկանալ եւ լուսաբանուիլ, կ’արժէ գոնէ մի քանի էջեր կարդալ վերոնշյալ գիրքէն
https://haytougchamlian.blog/
https://www.facebook.com/Blog-H-368796210632940/
Մ. Հայդուկ Շամլեան, Քանատա