Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիների որոշ խմբեր կկարողանան Դանիա մուտք գործել դյուրացված կարգով՝ 90-180 օր ժամկետով

Նոյեմբեր 19,2019 13:26

Ազգային ժողովն այսօր քննարկում է ՀՀ կառավարության եւ Դանիայի թագավորության կառավարության միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը: Համաձայնագիրը ստորագրվել է 2018թ.-ին:

Ինչպես հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, օրինագիծը վերաբերում է հետեւյալ կարգավորմանը. «Դանիայի քաղաքացիները դեպի ՀՀ մուտքի վիզայի կարիք չունեն, իսկ ՀՀ քաղաքացիների համար համաձայնագիրը նախատեսում է, որ Դանիայի տարածք եւ շենգենյան գոտու այլ տարածքներ հնարավոր է մուտք գործել 90-180 օր ժամկետով՝ ազգականների այցեր, ուսանողների փոխանակման ծրագրեր, գիտնականների այցեր եւ այլն, իսկ դիվանագիտական անձնագիր ունեցողները Դանիա մուտք կգործեն առանց վիզայի»:

Ավետ Ադոնցի փոխանցմամբ՝ շենգենյան գոտու այլ երկիր, օրինակ՝ Գերմանիա կամ Ֆրանսիա շենգեն-վիզայով մեկնելու, եւ հետո՝ Դանիա մուտք գործելու դեպքում Դանիայի մուտքի վիզա այլեւս չի պահանջվի. «Կարգավորումը վերաբերում է միայն շենգենյան գոտի չհանդիսացող երկրից Դանիա մուտք գործելուն»:

Փոխնախարարը հավելեց, որ Դանիայի հետ կապված հյուպատոսական ծառայությունները մատուցում է ՀՀ-ում Լիտվայի դեսպանատունը:

Նշյալ օրինագիծը դեռ պետք է քվեարկվի ԱԺ լիագումար նիստում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930