Լրահոս
Օրվա լրահոսը

Վերանշանակվելո՞ւ եք հարցին Մովսես Հակոբյանը դրական պատասխան տվեց. «Այո-այո». «Ժամանակ»

Նոյեմբեր 19,2019 13:06

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ աշխատանքից ազատվեցին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցը և տեղակալ Վաչագան Ներսիսյանը: Մովսես Հակոբյանը, անդրադառնալով իր ազատման պատճառներին, երեկ «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ «շատ լավ, շատ դրական է գնահատում» իր ազատման որոշումը։

Հակոբյանն ասաց, որ իր ազատման հրամանին որևէ լարվածություն, որևէ տարաձայնություն չի հաջորդել։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ առաջիկայում սպասվելիք կառուցվածքային փոփոխություններով է պայմանավորված ձեր ազատումը, որից հետո դուք վերանշանակվելու եք, Հակոբյանը դրական պատասխան տվեց .«Այո-այո»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը՝ Կամո Քոչունցին և Վաչագան Ներսիսյանին էլ է վերաբերում կառուցվածքային փոփոխություններից հետո վերանշանակվելը, Հակոբյանը պատասխանեց. «Այո»։

Ռազմական գլխավոր տեսչությունում կառուցվածքային փոփոխությունների մասին լուրը ավելի ուշ հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքերով՝ ռազմական գլխավոր տեսչությունը կանվանափոխվի և կտեղափոխվի պաշտպանության նախարարության ենթակայության ներքո։ Այլ կերպ ասած՝ կառույցի գործառույթները մնալու են նույնը, սակայն անվանափոխվելու է և տեղափոխվելու է ՊՆ ենթակայության ներքո։

ՊՆ խոսնակը, սակայն, չի հաստատում՝ Մովսես Հակոբյանը և մյուսները կվերանշանակվեն այդ պաշտոնում, թե ոչ։ Դա բացառապես վարչապետի որոշելիք հարցն է։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930