Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեկտեմբերի 8-ի ընտրություններում առաջադրված երկու կուսակցականներից մեկը ՀՀԿ-ական է, մյուսը՝ ԲՀԿ-ական. մնացածն անկուսակցական են. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 19,2019 12:09

Դեկտեմբերի 8-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ավան, Զարինջա, Թլիկ, Կոշ, Հակո, Արարատի մարզի Տափերական, Արմավիրի մարզի Ալաշկերտ, Նորապատ, Ֆերիկ, Գեղարքունիքի մարզի Զովաբեր, Լոռու մարզի Անտառամուտ, Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքներում սպասվում են ղեկավարի ընտրություններ։

Ընտրություններին մասնակցելու համար բոլոր համայնքներում միասին առաջադրվել է 37 թեկնածու, որոնք բոլորն անկուսակցական են՝ բացառությամբ երկուսի։ Ընտրություններում առաջադրված երկու կուսակցականներից մեկը ՀՀԿ-ական է, մյուսը՝ ԲՀԿ-ական։

Գործող համայնքապետերից իր թեկնածությունը չի առաջադրել միայն Տափերական համայնքի ղեկավար Միհրան Մանասերյանը։ Վերջինս 2018-ին հրաժարական էր ներկայացրել։ «Ես վաղուց աշխատում էի՝ 2002-ից, հրաժարական եմ ներկայացրել, էլ ինչո՞ւ առաջադրվեմ։ Հիմա թող երիտասարդները առաջադրվեն, մանավանդ, որ առողջական խնդիրներ էլ ունեմ»,-  ասաց Մանասերյանը՝ հավելելով, թե շատ հետաքրքիր ընտրություն է սպասվում գյուղում։ Նախկին գյուղապետը նկատի ուներ թեկնածուների թիվը. 8 գրանցված թեկնածու կա Տափերականում։

Հետաքրքիր ընտրություններ են սպասվում նաեւ Արագածոտնի մարզի Կոշ համայնքում։ Այնտեղ առաջադրվել են համայնքի 14 տարվա ղեկավար Աշոտ Ենգիբարյանը եւ անկուսակցականներ Արմեն Ավետիսյանն ու Էդմոն Ադամյանը։ Ադամյանն ասաց, որ իր առաջադրվելու նպատակը հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցած փոփոխությունները Կոշ հասցնելն է։ Ըստ նրա՝ համայնքի գործող ղեկավարի կինը գյուղի դպրոցի տնօրենն է եւ նրանք օգտագործում են այդ հանգամանքը՝ մարդկանց «ստիպելով» քվեարկել նրա օգտին։

«Հեղափոխություն եղավ, բոլորս էլ մասնակից եղանք, հիմա փոխվել է ժողովրդի մտածելակերպը, ես էլ եմ փոխվել։ Էն տարիներին, որ պայքարում էի՝ չէր ստացվում։ Կլանային համակարգ էր, ամբողջ համակարգը դուրս էր գալիս քո դեմ։ Էսօր շատ բան է փոխվել, ժողովրդի դեմքին ժպիտ է եկել, բայց ամեն դեպքում կան հնից մնացած բաներ, որոնց դեմ ուզում եմ պայքարել, ուզում եմ հեղափոխության լույսը գա մեր համայնք»,- ասաց թեկնածուն։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930