Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը բոլորովին չի նպաստել բարեփոխման գործին, բայց մեր վարչապետը նրան գնահատում է մի բանի համար. Արծրունի Սահակյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 19,2019 11:53

Հարցազրույց պատմական եւ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայագետ Արծրունի Սահակյանի հետ

– Վարչապետն ուսանողության հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանում Արայիկ Հարությունյանը չի իրականացնում կրթական ծրագիրը, այլ՝ ՀՀ կառավարությունը։

– Իսկ կառավարությունն ասե՞լ է, որ գնա թացը չորի հետ խառնի, քայլերի հաջորդականությունը փոխի. չի ասել, չէ՞։ Նա տվել է ընդհանուր ուղղությունը՝ ոնց է կարգը։ Արայիկն այդքան մտավոր կարողություն պետք է ունենա, որ կարողանա այդ հանձնարականը խելացի ձեւով կազմակերպել ու տեղ հասցնել։

– Դուք է՞լ եք պահանջում Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

– Ոչ թե պահանջում եմ, այլ ասում եմ, որ նա բոլորովին չի նպաստել բարեփոխման գործին, բայց մեր վարչապետը նրան գնահատում է մի բանի համար, օրեր առաջ նա ասաց, թե լա՞վ էր, որ նախորդները թալանում էին, գողանում, իսկ սա ոչինչ չի գողանում։ Բայց դրա համար էլ նախորդներին մերժել են։

Իսկ միայն այդ հատկանիշը բավարար չէ կառավարման համար, ապրի, որ չի գողանում, չի թալանում, բայց դա բավարար չէ, հարկավոր է, որ մասնագիտորեն կառավարի, ճիշտ նպատակներին խփի, արդյունքի հասնի։ Հո մենակ անկաշառի տեղ չէ՞ նախարարի պաշտոնը, այնքան անկաշառ մարդիկ կան աշխարհում, բայց հետը պետք է նաեւ մասնագետ էլ լինեն։

Ես, որ իմ 40-ամյա գիտական կյանքում զբաղվել եմ գիտելիքի արտադրությամբ, նախարարը դրանից տեղյակ չէ։ Այս տարվա սկզբներին եկան իմ բաժինը փակեցին Մատենադարանում, եւ նախարարը խոստացավ քննել հարցը ու հրավիրել ինձ զրույցի, բայց ո՞ւր է այդ զրույցը։

Նույն ձեւով Մատենադարանի տնօրենը տեղյակ չէ, թե հիմնարկում ով ինչով է զբաղվում, միայն պլաններ կազմելը քիչ է, նա պետք է արդյունքին տիրապետի, որակը գնահատի, բայց չի հասկանում։ Այսինքն՝ մեր նախարարի նման է, պարզվում է՝ մեր նախարարն էլ սրա աշակերտն է եղել՝ արաբագիտության գծով։ Հիմա Մատենադարանում արաբիստների ալյանս են ստեղծել եւ տնօրինում են հայագիտության ճակատագիրը։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930